Վերջին օրերին հաճախ կարելի է հանդիպել՝ «Իմ սահմանադրական իրավունքն է», «իմ ազատ տեղաշարժի իրավունքն է», «որտեղ կուզեմ՝ կնստեմ», «որտեղով կուզեմ՝ կքայլեմ», «որ փողոցն ուզեմ՝ կփակեմ» արտահայտությունները:

Այո, սահմանադրական իրավունքի խախտումը, այն էլ ոստիկանության կողմից, լուրջ մեղադրանք է, սակայն վերևում նշածս արտահայտություններ հնչեցնողները պետք է հիշեն, որ օրենքներն ու սահմանադրությունը մեկ կամ երկու հոդվածով չեն սահմանափակվում, ինչպես նաև սահմանադրությունը պետք է դիտարկել ամբողջական սկզբունքների ու տարրերի համատեքստում:

Յուրաքանչյուրս «մեր փայ սահմանադրականությունն իրացնելիս» պետք է ուշադիր լինենք, որպեսզի չխախտենք այլոց իրավունքները: Երկրորդը՝ Սահմանդրությունը չի ասում, որ ազատ շարժի իրավունքն է՝ «քշի Թուրքիա»: Ի վերջո, Սահմանադրություն ընթերցելիս կամ ուսումնասիրելիս պետք է ուշադիր լինել ոչ միայն գրվածին, այլ հասկանալ դրա իրական իմաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել