Մի քիչ վերլուծենք:

Եթե ոմանք դուրս են էկել կամ ուղղակի փախել են իրենց մարդակերական երկրից ու, բարձր լացելով, օտար միջավայրում գովերգում ու փառաբանում են է՛ն երկիրը, որտեղից փախել են, մի վայրկյան գոնե իրենց հարց տան, թե գլխավորապես ինչի՞ համար են փախել է՛ն երկրից, որը փառաբանում են, չգիտես ինչի, հեռվից:

Թե որ լավ երկիր՝ այսինքն՝ պետություն ու հասարակություն ըլներ, չէին փախնի, չէին արտագաղթի, ճիշտ ա՞... Մտադրության դեպքում ինչ-որ մի տեղ գնալու, տեղաշարժվելու դեպքում, որպես կանոն, մարդիկ վատ տեղից գնում են լավ տեղ, իսկ լավ տեղից՝ ավելի լավ տեղ, իհարկե, եթե տվյալ անձին թվում ա, որ էդ տեղը իրն գտնված տեղից ավելի լավն ա, ու եթե նման ցանկություն կա: Առավելագույնը, որ կարան խելամիտի սահմաններում անեն, էդ մի ինչ-որ հարցերում համեմատականներ անցկացնելն ա, այսինքն՝ ինչն ա դուրները գալիս նոր տեղափոխված ու իրենց համար նոր երկրում, ինչը դու չի գալիս: Բայց ամբողջովին հայհոյել էն երկիրն ու դժգոհել, թե «էսինչ հիմար ու անասուն երկիր ա», առնվազն շիզոֆրենիա ա, այլապես հարց. «Բա եթե ըտենց «հիմար ու անասուն երկիր ա», ինչի՞ եք ձեր «ոչ հիմար» ու «ոչ անասուն» երկրից գաղթել դեպի հիմար ու անասուն երկիր ու երկրներ...:

Երևի սովորություն ա դժգոհելը, տրտնջալն ու բողոքելը հանուն մենակ դժգոհելու, բողոքելու, տրտնջալու... Անձնական տկարությունը թաքցնելու միջոց ա: 
Իսկ հլը որ արժի հայհոյել էդ տեսակ պետությունն ու հասարակությունը, քանի որ լավ բանն անհնար ա հայհոյելը իրականությունն ադեկվատ ընկալողների համար: Հետևաբար կհայհոյեն նրանք, ովքեր չեն տառապում շիզոֆրենիայով կամ հոգեկան որևէ այլ կարգի խանգարմամբ, չեն տառապում «ՀՈՍ ԱՊՐԵՄ, ՀՈՆ ՍԻՐԵՄ» ախտանիշով: Կհայհոյեն է՛ն մարդիկ, ովքեր չեն ուզում ծածկել իրենց հասարակության կեղտերը, որոնք պատճառ են դառնում, որ ընդեղից մարդիկ գաղթեն ավելի լավ տեղեր, որտեղ նման կեղտ համեմատականորեն քիչ ա կամ ուղղակի չկա: 
Համեմատելու համար էլ զանազանելու, տարբերելու ունակություն ա պետք, բայց ոնց էրևում ա, ահագին մարդու մոտ էդ ունակությունը բացակայում ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել