Եվրոպական խաղերից հետո սկսում են ադրբեջանական պաշտոնյաները նոր բնույթի ռազմաշունչ հայտարարություններ անել: 
Ձեռագիրը նույնն է, նախ զրպարտում են, հետո բարձրաձայնում են, հետո փորձում են թաքուն մտնել և հրաման տալ նոր պատերազմի: ՏԽՄԱՐ գեներալի հայտարարությունը, այնուամենայնիվ, չի գոհացնում Ադրբեջանի բնակչությանը, քանի որ նրանք էլ լավ հասկանում են, որ իրենց երկիրն ավելի շատ կորցնելու բան ունի, քան Հայաստանը: 
Ամեն դեպքում, Ժողովուրդ ջան, ավելի շատ աղոթեք սահմանի և մեր զինվորի համար: Երեկվանից վատ հոտ է գալիս... Երբ հայտարարեց հիմար գեներալ կոչեցյալը, թե հայերը հարձակվել են, ու հիմա դուք էլ մեծ տրամաչափի զենքով կրակեք, անգամ բնակավայրերի և զորանոցների վրա և ամեն տեղ...
Սիրելի զինվոր, չկորցնես քո զգոնությունը, մենք ձեզ ավելի քան երբևէ վստահում ենք... 
Հ.Գ. Իրենք կրակում են իրենց բնակչության վրա, և իրենք հրամայում կրակել հայերի վրա, իբր թե հայերն են արել, ինչպես հին ու վատ օրերին սկսեցին նույն Խոջալուն վերագրել հայերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել