Իրանի պահով Իսրայելը փայլուն է խաղում: Բոլորի համար պարզ է, որ Իրանն ու Իսրայելը իրականում միմյանց հետ ոչ մի կենսական խնդիրներ չունեն: Իսրայելի դեմ ռազմատենչ հայտարարությունների շնորհիվ Իրանն ընդամենը փորձում է իսլամական աշխարհում հեղինակության հարց լուծել: 
Իսրայելի խնդիրը սունի արաբներն է, որոնց պետք է մեկուսացնի պաղեստինցիներից: Իրանի խնդիրը նույնպես հենց նույն սունի արաբներն են: Սուննի-շիա արյունալի կոնֆլիկտի արդյունքում սունիների համար իրանական սպառնալիքի միջոցով Իսրայելը ըստ էության սունի արաբների համար հանդես է գալիս որպես իրենց հիմնական սպառնալիքի` այսինքն Իրանի հարցերը լուծող, այսինքն նրանց իր ազդեցության տակ է փորձում մտցնել և նրանց մեկուսացնել Պաղեստինի կանֆլիկտից: Իսրայելն ու Իրանը միմյանց միջոցով իրենց կենսական խնդիրներն են լուծում, սակայն երկուսն էլ շարունակելու են խաղալ անհաշտ թշնամիների դերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել