Իրանը վերջապես հաղթանակած դուրս եկավ աշխարհի «մեծերի» հետ խաղում: Իրանը շուտով մեծ ծաղկման փուլ կմտնի, ըստ տրամաբանության դրանից ամենաշատը կարա օգտվի Հայաստանը: Հարցա կօգտվենք, թե՞ չէ: 
Հիմա Հայաստանի հերթնա վերջապես լուծելու Թուրք-Ադրբեջանական հարցը: Մեծ ցանկության դեպքում էդ անկասկած հնարավորա շատ արագ, ճիշտ դիվանագիտությամբ կարգավորել, ուղղակի չգիտես ինչի ՀՀ իշխանությանը դուրա գալիս երկիրը շրջափակման մեջ պահել, որի արդյունքում ՀՀ տնտեսությունը հիմա կոլլապսա ապրում: Բաց սահմանների դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա լինել տարածաշրջանի ամենահզոր տնտեսությամբ երկիրը, հաշվի առնելով, որ մենք ունենք Եվրասիական միության 200 միլիոնանոց շուկա, ու գտնվում ենք 3 հարուստ երկրների խաչմերուկում: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանով կանցնեն թե՛ Իրանական, թե՛ ադրբեջանական նավթամուղներնրն ու գազամուղները, ու որպես տրանզիտային երկիր Հայաստանը հսկայական եկամուտներ կարող է ունենալ, իսկ Երևանը ուղղակի կդառնա տարածաշրջանի մայրաքաղաքը: 
Դժվարա հասկանալ կառավարությանը, որը մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր խնդիրներով համարյա չի զբաղվում: Երևի էդ մեզ պետք չի: Երևի իրանց դատարկ Հայաստանա պետք: Վստահ եմ սահմանդրական փոփոխություններից հետո, ու նամանավանդ Հանրապետական կուսակցության՝ խորհրդարանում կրկին մեծամասնություն կազմելու դեպքում, արտգաղթը նոր ռեկորդներ կսահմանի:
Մտածեք մի քիչ էս ամենի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել