Երկրի տնտեսության զարգացումը կախված է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին գործոններից: Հաճախ, երբ այս երկու գործոնները չեն բավարարում տնտեսության աշխուժացման համար, երկիրը սկսում է դոնոր պետություններ փնտրելու գործընթացը՝ մեղմացնելու համար արտաքին գործոնների բացասական ազդեցությունը:

Տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը, սահմանափակ շուկաների առկայությունը, առավել ևս դրանցում առկա խնդիրները մեղմացնելու կամ դրանց որոշ մասին լուծում տալու նպատակով անհրաժեշտ է լինում իրացման նոր հարթակներ գտնել:
Վերջին շրջանում պետության կողմից քայլեր են արվում ստեղծված խնդիրները կարգավորելու և նոր գործընկերներ գտնելու համար: Սրա ապացույցներից մեկն այն է, որ անցած ամսվա ընթացքում վարչապետի ղեկավարած պատվիրակությունը եղավ Չեխիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։

Մասնավորապես, Չեխիա կատարած այցը պատահական չէր, քանի որ վերջին շրջանում երկու պետությունների միջև առկա է քաղաքական երկխոսության ակտիվացում, ինչը թույլ է տալիս այն տեղափոխել տնտեսական հարթակ: 
Պատահական չէր, որ հայկական կողմի այցն ուղեկցվեց բիզնես-համաժողովի անցկացմամբ, որին Հայաստանից մասնակցում էին 50-ից ավել գործարարներ։

Խոսելով Ֆրանսիա կատարած այցի մասին՝ պետք է նշել, որ վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ վարչապետի մակարդակով կատարված այցը տվեց իր առաջին պտուղները: Մասնավորապես ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ նոյեմբերի սկզբին կկայանա հայ-ֆրանսիական բիզնես ֆորում, որտեղ կքննարկվեն համագործակցության առաջնահերթությունները։ Կարևորվում է համագործակցությունը գյուղատնտեսության, առողջապահության, ենթակառուցվածքների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել