Կիրակի օրը տեղի ունեցած Իրան-«վեցյակ» բանակցությունների ընթացքում, ինչպես արդեն հայտնի է, կողմերը կարողացել են համաձայնության գալ միջուկային ծրագրի մի շարք վիճելի հարցերի մշակման շուրջ:

Ria Novosti-ի հաղորդմամբ՝ ամեն ինչ արդեն համաձայնեցված է, և այս պահին կատարվում են «վերջնական ֆորմալ ճշտումները»:

Հարկ է նկատել, որ համապարփակ համաձայնագրի կնքումից հետո ԵՄ-ն Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները կսառեցնի մինչև տարեվերջ, որի ընթացքում կհամաձայնեցվեն բոլոր հարցերը՝ դրանց լիարժեք չեղարկման համար: Իսկ Իրանի միջուկային ծրագրի ռազմական ուղղվածության հարցերի պարզաբանումից հետո պատժամիջոցներն ամբողջությամբ կհանվեն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել