Ադրբեջանը մերժե՞լ է Թուրքիային: Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է համատեղ օգտագործել թուրքական «TURKSAT» արբանյակային կոմունիկացիոն-տեղեկատվական համակարգը, սակայն ադրբեջանական կողմը մերժել է և ավելի թանկ գնով համաձայնվել օգտվել այլ երկրի արբանյակային ծառայություններից: Թուրքական «TURKSAT» ընկերությունը դա որակել է որպես «տարածաշրջանում մրցակից արբանյակային ընկերությունների հետ համագործակցությամբ իր դեմ ռիսկի տարրեր պարունակող գործողություն»: Թուրքական իշխանական լրատվամիջոցներն այդ կապակցությամբ գրել են, որ «Թուրքիան միշտ կանգնել է Ադրբեջանի թիկունքին, սակայն երբեմն անհրաժեշտ աջակցություն չի ստացել, որի վերջին օրինակը կապված է արբանյակի հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել