Պնդել եմ ու պնդում եմ, որ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ավելացնել ու ավելացնել արագաչափերի թիվը՝ թե՛ շարժական և թե՛ անշարժ: Ի՞նչ է նշանակում՝ գաղտնի մտնում են ժողովրդի գրպանը: Եղբայր, իսկ դու, որ, ասենք, պատրաստ ես 90 կմ/ժ արագության փոխարեն Երևան-Սևանին վարել 150 կմ/ժ-ով, ի՞նչ ես անում, ինչպե՞ս կոչել քո արարքը: Իսկ դու գաղտնի ի՞նչ ես անում: Մանավանդ արագության գերազանցումը պետք է առավելագույն խստությամբ վերահսկվի, ու թող 20 տարվա վարորդական ստաժ ունեցողներն էլ չբողոքեն, որ արագաչափ են տեղադրում: Այսինքն՝ ի՞նչ են ուզում ասել. «Թողեք՝ ինչքան ուզում ենք՝ արագ վարենք: Ինչքան ուզում ենք՝ մարդկանց կյանքի հետ խաղ անենք: Ինչքան ուզում ենք՝ վտանգավոր դրություն ստեղծենք ճանապարհներին»: Հա՞, դա՞ եք ուզում ասել՝ «սա բիզնես-ծրագիր է» հայտարարելով: Եթե բիզնես-ծրագիր եք համարում, ուրեմն պահպանե՛ք սահմանված արագությունը, թող Ոստիկանությունն էլ սննկանա:

Հ.Գ. Թեև հարյուրավոր վիճելի տուգանքների եմ ականատես եղել ու ինքս էլ մի քանի անգամ առնչվել, բայց նույնը պնդում եմ նաև տեսախցիկների մասին:

Կից նյութն՝ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել