Տեր Հիսուս Քրիստոսի այլակերպության Խորհուրդը, օրհնությունները և նպատակը

Հատվածներ Սուրբ գրքից՝ Նոր կտակարան Ավետարաններ
Ավետարան ըստ Մաթևոսի գլուխ 17:1-13 Հատվածներ
Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:1-12 Հատվածներ
Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 9:28-36 Հատվածներ
Տեր Հիսուսի այլակերպության մասին գրված են այս երեք ավետարաններում :
Տեր Հիսուսը, այլակերպությունից մի քանի օր առաջ վկայում էր Մեսիայի չարչարանքների, և իրական աշակերտության մասին, և ասեց ՝.- << Ճշմարիտ ասում եմ ձեզ ,որ այստեղ կանգնածներից ոմանք կան, որ մահ չեն ճաշակի , մինջև որ չտեսնեն Աստծո արքայությունը զորությունով եկած>>(Մարկոս 8:39): Եվ այս խոսքերից վեց օր անց, իր հետ առնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին սար է բարձրանում և նրանց առաջին այլակերպվում:(Մանրամասները կարող էք կարդալ վերը նշված համարներում):
Այս թեման անսպառ օրհնություն և մեծ խրատներ է պարունակում , բայց ես այսօր կխոսեմ մի քանի կետերի շուրջ և փորձենք հասկանալ թե ինչ պատգամ կար ուղված մարդկությանը, և խրատներ վերձնենք:
. Հին կտակարանյան հերոսներ Մովսեսն ու Եղիան , որոնք հանդիսանում էին շատ կարևոր հերոսներ:
. Նոր կտակարանի հերոսներ Հովհաննես, Պետրոս, Հակոբոս
. կապող օղակ Տեր Հիսուս
. Ձայն երկնքից <<Դա է իմ սիրելի որդին , որին ԵՍ հավանել ԵՄ>>
Ա. Խորհուրդը- կայանում էր հետևյալում
1 Մովսեսը , որ մահացել էր , բայց կենդանի է և խոսում է
2 Եղիան որ հափշտակվեց ողջ ողջ՝ Խոսում է
Այս ամենը փաստում են հոգու անմահության և հավիտենականության մասին, նաև դատաստանի, և հավիտենական կյանքի մասին:
Բ. Օրհնությունները
1. Տեսան Տեր հիսուսին իրական փառքով եկած
2 Զգացին Աստծո ներկայությունը
3 Զորացան , չնայած դեռ չէին պատկերացնում:
Գ. Նպատակը
1 Այն ամենը , որ կհավատան Հիսուսին և կապաշխարեն նրանք ևս կտեսնեն Հիսուսին Փառքով եկած իր Հավիտենականության մեջ
2 Այն մարդիկ, որոնք իմանալով չեն ընդունի կսպասեն հավիտենական դատապարտությանը:
3 Որ ամեն մարդ գիտակցի և խոնարհվի Աստծո առաջ քանի դեռ ժամանակ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել