Պատանի երգչուհի Լիդուշիկն այսօր տոնում է 16-ամյակը, ինչի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին ոչ միայն նրա ընկերներն ու հարազատները, այլև երկրպագուները։ Երգչուհու համար ավանդույթ է դարձել տարեդարձի օրը երկրպագուներին հանդիպելը։

IMG_7876

Նրա նոր ձայնասկավառակի շնորհանդեսը մեծ ոգևորություն էր առաջացրել, երկրպագուների՝ հատկապես՝ փոքրիկների շրջանում։ Նրանք մեծ խանդավառությամբ լսեցին Լիդուշիկի կատարումները, նայեցին ակրոբատների ներկայացրած համարները։ Երգչուհին սիրված երգերից բացի ներկայացրեց նաև պրեմիերա՝ «Հայաստանի նոր պատանին»։

«Ինձ համար, կարելի է ասել, անակնկալ էր  նոր երգիս պրեմիերան։ Մոտ մեկ շաբաթ առաջ Էդգար Ալեքսանյան ինձ ուղարկեց այս երաժշտությունը, որի հիման վրա Ավետ Բարսեղյանը մեկ գիշերում գրեց խոսքերը։ Ինձ թվում էր՝ չենք հասցնելու ձայնագրել, բայց հասցրեցինք։)»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց հոբելյարը։

IMG_7887

Լիդուշիկի տարեդարձի կապակցությամբ Գերմանիայից Հայաստան էր ժամանել նրա երկրպագուն՝ Լենան։ «Նա որոշ չափով դարձել է ընկերուհիս և ինձ համար շատ ուրախալի էր, որ Գերմանիայից ժամանել է Հայաստան՝ հատուկ տարեդարձիս մասնակցելու համար։ Լենան գիշերն է եկել, այսօր երեկոյան վերադառնալու է, այնպես որ, օրվա երկրորդ մասը նրա հետ կանցկացնեմ, կգնանք  զբոսնելու, իսկ երեկոյան ծնունդս կնշեմ ընտանիքիս հետ»,- ասաց երգչուհին, ով Լենայի հետ կատարեց իր և Դիանա Կալաշեվայի զուգերգը՝ «Քո նման» երգը։

Խոսելով նվերերի մասին՝ Լիդուշիկ նշեց, որ չի հասցրել բացել նվերները, սակայն իր համար ամենամեծ նվերն այն մարդիկ են, ովքեր եկել են միջոցառմանը։ Ի դեպ, հոբելյարի հետ նկարվել ցանկացողներն այնքան շատ էին, որ հերթից դուրս մնացողները սկսում էին արտասվել:)

Տորթի մոմերը փչելիս Լիդուշիկը երազանք է պահել, որպեսզի այս տարի համերգներով լինի բոլոր այն քաղաքներում, որտեղ չի եղել և, իհարկե, ուզում եմ բոլոր երեխաները, ովքեր հիվանդ են, առողջանան։

BlogNews.am-ը շնորհավորում է Լիդուշիկին և մաղթում երազանքների իրականացում:)

IMG_8108IMG_7947IMG_7941IMG_7880IMG_7870IMG_7861imageIMG_7839IMG_8019IMG_8082IMG_8069IMG_8121IMG_8131IMG_8076новый коллажIMG_7997IMG_8014IMG_8018IMG_7990IMG_7881IMG_7842IMG_7908IMG_8060

Նյութը և լուսանկարները՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել