Բաղադրություն՝
1 տուփ հոբելյանական թխվածքաբլիթ
կարագ-100 գ
1 տուփ պուդինգ (չիզկեյքի համար)- 30 գ
Շաքարավազ-1թեյի գդալ
Կաթ-2 բաժակ
Ազնվամորի- 475 գ

Պատրաստման եղանակ

Թխվածքաբլիթները մանրացնել բլենդերով, ավելացնել հալեցրած կարագն ու շաքարավազը: Խառնել մինչև համասեռ դառնալը: Լցնել համապատասխան տարրայի մեջ և լավ սեղմել (կողքերով): Դնել սառնարանը 15 ր:
Բացել պուդինգը կաթով, թողնել մի քանի րոպե և խառնուրդի ¼ մասը լցնել տարաների մեջ։ Ապա ավելացնել վրան ազնվամորու հատիկները։ Պուդինգի մնացած մասն ավելացնել հատապտուղների վրա և ծածկել թխվածքաբլիթների մանր կտորներով։ Ցանկության դեպքում կարելի է զարդարել հատապտուղներով։ Պատրաստի չիզկեյքը տեղադրել սառնարանում՝ թողնելով 30 րոպե։ Մատուցել սառը վիճակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել