Այսօր՝ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, շատ «փայլուն» մտքերի հանդիպեցի, բայց ամենից աբսուրդը նրա այն միտքն էր, թե Հայաստանը չի կարող մեկուսանալ ողջ աշխարհից, չունենալ դաշնակիցներ` իհարկե վերջինիս տակ հասկանալով Եվրամիությանը: Այս ամենից կարելի է ենթադրել. կամ Հայրիկյանը չի հասկանում, որ դաշնակիցներ ունենալուց չի բխում որևէ «կայսրության» փեշի տակ մտնելը, և որ անցյալում ու ներկայում բազմաթիվ պետությունների օրինակներ ունենք, որոնք զարգացել և հզորացել են որևէ միության մեջ չմտնելով, կամ էլ, այս ամենը հասկանալով, ցանկանում է իրականացնել կոնկրետ գերտերության շահերից բխող քաղաքականություն: Այս դեպքում արդյունքի տեսանկյունից էական չէ` հասկանալով է խոսում, թե չհասկանալով: Ուղղակի արձանագրենք, որ այսպիսի մտածողության կրող մարդուն չի կարելի վստահել պետական կառավարումը. մեղք է հայ ժողովուրդը, որ պետք է ընտրություն կատարի Հայրիկյանի նմանների և ներկա հրեշավոր համակարգի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել