Անկախ նրանից, թե ԻԻՀ միջուկային հիմնախնդրի լուծման ինչ ժամկետներ են սահմանվում (ի դեպ, այսօր երկարացված ժամկետի վերջին օրն է), պահպանվում են այդ ժամկետները, թե՝ ոչ, վստահորեն կարելի է արձանագրել, որ այս անգամ կողմերը չեն մեկնել Վիեննա զուտ բանակցելու և ձեռնունայն վերադառնալու: Հիմա ճիշտ ժամանակն է մտածելու այն մասին, թե մոտ ապագայում Իրանն ինչ նոր դերակատարում կարող է ստանձնել տարածաշրջանում միջուկային հիմնախնդրի հնարավոր լուծումից հետո:

Մտորելու որոշակի տեղիք է տալիս այն, թե ԻԻՀ հոգևոր-քաղաքական վերնախավն Արևմուտքի հետ հարաբերությունների ինչ նոր ձևաչափ է մշակելու, որը չի վնասի իսլամական հեղափոխության գաղափարներին: Ինչպես հայտնի է, այդ գաղափարների մեջ առանցքային նշանակություն է ունեցել արևմտյան բարքերի քննադատությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել