Նախորդ ամիս Հայաստանում տեղի է ունեցել գնանկում: Մայիս ամսվա համեմատ հունիսին սպառողական գների իջեցումը կազմել է 1,4%:
Գների նվազման պատճառ է հանդիսացել պարենային ապրանքների 3%-ոց գնանկումը: Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա այստեղ նվազումը կազմել է 0,6%:

Եթե այս ցուցանիշները համեմատենք նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ցուցանիշների հետ, ապա կտեսնենք, որ տվյալ ժամանակահատվածի համեմատ գնաճ չի եղել: Իսկ եթե ուսումնասիրենք 12-ամսյա կտրվածքով, կտեսնենք, որ գնաճը գտնվում է թույլատրելի միջակայքում (4+-1.5%):

Դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքների գները նվազել են 2,4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գներն աճել են ընդամենը 4,1% և 1,1%-ով:

Գների իջեցման առավել մեծ ցուցանիշն առկա է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում, որտեղ նախորդ տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 6,9%, իսկ մայիսի համեմատ` 30,9% գնանկում:

Ինչ վերաբերում է մսամթերքի ապրանքախմբին, ապա այստեղ նախորդ տարվա մայիսի համեմատ կա 0,6% դեֆլիացիա:
Գնանկում եղել է նաև կաթնամթերքի արտադրության մեջ, որտեղ նախորդ տարվա մայիսի համեմատ գներն իջել են 1,7%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել