Վիեննայում ընթացող բանակցությունների ետնաբեմում Իրանի հետ համաձայնության հասնելու հավանականությունը «վեցյակի» կողմի անանուն աղբյուրներն այս պահի դրությամբ գնահատում են 95-98 տոկոս:

Բավական բարձր և, ըստ էության, աննախադեպ ցուցանիշ է, եթե հաշվի առնելու լինենք, թե ինչ գրեթե թշնամական ելակետային պայմաններից են կողմերը սկսել այս ամբողջ գործընթացը: Սակայն պետք է հիշել, որ իրանցիների հետ նույնիսկ 2 տոկոսի շուրջ բանակցելն էլ չափազանց բարդ խնդիր է, որովհետև սկզբունքային հարցերում իրանական դիրքորոշումը շարունակում է բավական կոշտ մնալ:

Այսուհանդերձ, պատկերավոր ասած, կարծես թե առաջիկա օրերին Վիեննայում պաշտոնական արարողությունների սրահներից որևէ մեկը պատրաստվելու է Իսլամական Հանրապետության հետ իրոք պատմական փաստաթղթի հանդիսավոր ստորագրման համար:

Օսմանյան զորքը ժամանակին կանգնեցվեց Վիեննայի մատույցներում, իսկ իրանական դիվանագիտությունն, ամենայն հավանականությամբ, դանդաղորեն, բայց վստահորեն «նվաճելու» է այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել