Ամռանը մարդկանց մեծամասնության մոտ խնդիրներ են առաջանում՝ ավելորդ քրտնարտադրության հետ կապված: Հրաշքներ «խոստացող» միջոցները հազարավոր են, բայց իսկապես արդյունավետ են շատ քչերը:

Այսօր ձեզ մի մեթոդ եմ առաջարկում, որը կօգնի խուսափել առատ քրտնարտադրությունից, քրտինքի հոտից և հագուստի վրա դրա հետքերից: Ձեզ հարկավոր է ընդամենը սննդի սոդա:

Լողանալուց հետո թևատակերին մատի ծայրով սոդա քսեք: Ամբողջ օրվա ընթացքում այն ձեզ կպաշտպանի քրտնարտադրությունից:

Սոդան նաև հրաշալի միջոց է կոշիկների տհաճ հոտից ազատվելու համար: Գիշերը կոշիկների մեջ կտորով կամ գուլպայով սոդա դրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել