«....Իսկ սկյուռիկն իր համար թեթև-թեթև, հեշտ ու անձայն թռչկոտում է ծառից ծառ, ճյուղից ճյուղ, ինչպես հետաքրքրասեր, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչպես ագահ աչքը՝ մի բանից մյուսը, մի թանկագին իրից մյուսը՝ է՛լ ավելի թանկագինը: Լորենու բույրը, քանի գնում, սրվում է: Դրը՛նգ: Թե՞ ինչ-որ բան է այրվում: Եթե այրվում է, ապա լավ բան է այրվում: Դրը՛նգ: Հայրենի՛քը: Դրը՛նգ: Հանուն այս բույրի մարդ ամեն ինչ կզոհի: Դրը՛նգ: Փոխարենը հողի մեջ փտող արմատները, թեկուզև քեզ հարազատ, բայց սարսափելի հոտ ունեն: Տվեք ինձ, շնչեմ բույրը հայրենիքիս: Մանր պե՜տք չէ: Ես իմ կյանքով եմ վճարում այն... Եվ որքան էլ պարադոքսային հնչի դա մեր ժամանակներում, հայրենիքի բույրը չե՜ս կարող վաճառել: Հայրենիքը կվաճառի, բայց նրա բույրը՝ երբեք: Բույրը, միևնույնն է, մնում է.... մնում է այստեղ... այս դատարկված տարածության մեջ, հայրենիքի՛ տեղում... Դրը՛նգ: Դրը՛նգ: Դրը՛նգ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել