Ուրեմն, մենք փոքր երկիր ենք-ի մասին մտորումներ.... Չգիտեմ՝ դուք ոնց, բայց իմ արժանապատվությունն ամեն անգամ ոտնահարված եմ զգում, երբ Երևանի փողոցներում տեսնում եմ ջրցանների, զրահամեքենաների, համեռների, փշալարերի, մարդկանց ձերբակալելու այն ահասառսուռ անպատուհան սև, գռեհիկ մեքենաների շարքերը... Արդյո՞ք այս մի բուռ երկրին այսքան ահ ու սարսափ տարածող տեխնիկա է պետք, և ե՞րբ այն հայտնվեց մեր երկրում... 65 թվին հայրս պատմում էր, որ մի անգամ փողոցներ ջրող մեքենա էր դուրս եկել, երբ ջարդում էին օպերայի պատուհանները... 88-ին կես միլիոնից ավել մարդ էր դուրս գալիս փողոց, փակվում էին Սայաթ-Նովան, Պրոսպեկտը, Բաղրամյանը, Թումանյանը... Ու ոչ ոքի մտքով չէր անցնում վախեցնելով ցրել մարդկանց... Չհաշված սովետական տանկերի շարասյունը, որ անցավ Թումանյանով 1989-ին... Վիդեոն ունեմ... Առաջին ջրցանի հետ ծանոթացանք սեպտեմբերին 25, 1996... Լևոնի նվերն են հայ ժողովրդին՝ ընտրությունների կապակցությամբ... Ռոբերտը, ով խոստացավ բացել 40000 աշխատատեղ, խոստումը կատարեց, կարծում եմ, ստեղծեց բազմաթիվ ոստիկանական ստորաբաժանումներ, ինչը և տեսանք մարտի 1 ին... Հիմա ոչ ոք չի հրապարակում ոստիկանական ուժերի թվաքանակը, ասում եմ՝ պետական գաղտնիք է.... Հիմա հռետորական հարց. էս փոքր երկրում էդքան երիտասարդ տղամարդ ինչի՞ եք փչացնում, բարոյալքում, հանում սեփական ժողովրդի դեմ... Ոչ բան են ստեղծում, ոչ ծառ են տնկում, ոչ գիրք են կարդում, ոչ սահմանն են պաշտպանում.... Ո՞ւմ են դրանք պետք... Պատկերացնում եմ՝ սահմանին կանգնած տղաները ոնց կուրախանային, եթե Բաղրամյանի և հարակից փողոցների տեխնիկան հանձնվեր նրանց, ոստիկանների մի մասն էլ պայմանագրային ծառայեր իրենց կողքին.... էլ չեմ ասում, թե ինչ միլլիոններ են ծախսվում դրա վրա և հազարավոր ոստիկաններ պահելու վրա.... Ի դեպ, մեր հարկերով... Մեզ հարցրել ե՞ք՝ մեր «փոքր երկրում» մենք ուզո՞ւմ ենք պորտաբույծների բազմահազարանոց բանակ (ի դեպ, էն փորները տնկած օպեռներն էլ են դասվում այդ շարքերում) կերակրել.... Վստահ եմ, որ շատերը համամիտ կլինեն իմ հարցադրումների հետ.... Քանի՜-քանի՜ գործարան և դպրոց կարելի էր սարքել այդ փողերով.... Իսկ Հայաստանի պես երկրում եթե օրենքը գործի, և բոլորը հավասար լինեն օրենքի առաջ, մի հազար ոստիկան կբավարարե՞ն ողջ երկրին.... Սթափվել է պետք, սթափվել....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել