Ստեփանակերտի հանրապետական ծննդատան կառուցման շինարարությունն ընթացքի մեջ է:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ շինարարությունն իրականացվում է արտաբյուջետային միջոցների հաշվին: Շինարարության առաջին փուլը` երկաթբետոնե կմախքի կառուցումն, իրականացրել է «For duration» ՍՊԸ-ն:

Այժմ շարունակվում է շինության երկրորդ փուլի աշխատանքները, որն իրականացնում է «Պանտ» կապալառու ընկերությունը: Այս փուլում նախատեսված է արտաքին պատերի և հարթ տանիքի կառուցումը, ինչպես նաև արտաքին պատերի երեսպատումը` բազալտե և տրավերտինե բնական քարերով:

Ալյումինե դռների, պատուհանների և ցանցաճաղերի (վիտրաժ) տեղադրումն իրականացնում է «ՀՐԱՏ» ՍՊԸ-ն:

Նշենք, որ շենքը եռահարկ է, և, ըստ նախագծի, հանրապետական ծննդատան առաջին մասնաշենքում տեղակայված կլինեն ծառայողական, կոնսուլտատիվ ախտորոշման, պաթոլոգիայի և վիրահատական բաժանմունքները, 2-րդ մասնաշենքում` ծնարանային, հետծննդաբերական, նորածինների գինեկոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքները: Նկուղային հարկը կծառայի որպես տեխնիկական սպասարկման կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել