Ֆիլմերում, վիդեոխաղերում մենք կարող ենք տեսնել առասպելական վայրեր, որոնց մասին բազմաթիվ պատմություններ են հորինվել, ու գրքեր գրվել։ Եթե իմանայիք, որ դրանք իրական են, ամենայն հավանականությամբ կհավաքեիք ձեր իրերն ու ճանապարհ կընկնեիք՝ բացահայտելու առասպելական այդ վայրերը։ Դե ինչ, ահա այդպիսի 8 առասպելական վայրեր, որոնք կարող եք բացահայտել ինքներդ։

 7  Օլիմպոս լեռ, աստվածների տունը

mtolympus

Հունական առասպելներում աստվածների բնակավայր համարվող Օլիմպոս դրախտային լեռը մի վայր էր, ուր ոչ մի մահկանացու չէր հանդգնում ոտք դնել։ Հունական աստվածները՝ Զևսը, Հերան ու Արեսը, ապրում էին լեռան գագաթին։ Չնայած ասվածների մասին պատմությունները պարզապես հորինվածք են, այնուամենայնիվ, առասպելում հիշատակվող լեռան պատմությունը հիմնված է իրական վայրի վրա։ Իսկ ավելի կոնկրետ խոսքը վերաբերում է Հունաստանի ամենաբարձր լեռանը՝ Օլիմպոսին։ Ցանկության դեպքում կարող եք Հունաստան մեկնել ու բարձրանալ Օլիմպոս՝ հենց այն վայր, որտեղ ապրում էին աստվածները, եթե իհարկե դեմ չեք հաղթահարել լեռան ձյունապատ հսկայական բարձրությունը։ Ինչևէ, մի ակնկալեք այնտեղ աստվածների հանդիպել, ձեզ սպասվում են միայն գեղեցիկ տեսարաններ։

 6  Տրոյա՝ վայր, որտեղ տեղի ունեցավ Տրոյական պատերազմը

troy

Շատերը Տրոյայի մասին ավելի շատ տեղեկացված են Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմից, քան առասպելներից, սակայն պետք է նշել, որ Տրոյայի առասպելը Հոմերոսի ստեղծագործությունները հարստացնող պատմություններից մեկն է։ Այստեղ է տեղի ունեցել Տրոյական պատերազմը, և այստեղ են եղել այնպիսի հերոսներ, ինչպիսիք Ոդիսևսն ու Աքիլեսն են։
Ծովային հրեշները, երկպառակության ու տարաձայնության աստվածուհի Էրիսը, Տրոյական պատերազմն ու դրա վայրը հրաշալի հորինված առասպել են, ինչևէ, Տրոյա քաղաքն իրական վայր է։ Ինչպես երևում է, հույների մոտ երևակայական աշխարհներ ստեղծելն այնքան էլ լավ չի ստացվում։
Տրոյան հայտնաբերվել է 1800-ականներին ժամանակակից Թուրքիայի տարածքում և 1998 ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Չնայած այն նույն տեսքը չունի, ինչ պատերազմի ժամանակ, այնուամենայնիվ, դու դեռ կարող ես դիպչել Տրոյայի պարիսպներին, որոնցից, առասպելի համաձայն, ներս է տարվել Տրոյական ձին։

 5  Ավազների Ատլանտիս

iram

Հունական առասպելներում հիշատակվող խորտակված կորուսյալ քաղաք Ատլանտիսն իրական չէ, սակայն դրա «քույր քաղաքը», որը ծածկված է ավազով և ոչ թե ջրով, իրական է։ Ավազների Ատլանտիս կոչվող այս քաղաքը հիշատակվում է Ղուրանում՝ որպես կորուսյալ քաղաք, որը կործանվել է Աստծու կողմից մեղքերի պատճառով, ինչպես Ասվածաշնչում հիշատակվում են Սոդոմն ու Գոմորը։ Այն հայտնի է նաև մեկ այլ անունով՝ Ուբար։ Գտնվելով գրեթե այնպիսի վայրում, ինչպիսին Ատլանտիս առասպելական քաղաքն էր, այն ծածկված է Ռուբ էլ-Խալի անապատի՝ աշխարհի ամենաառանձնացված  ու բնակության համար անբարենպաստ վայրերից մեկի ավազներով։ Ուբարը հայտնաբերվել է վերջերս անապատային ամայի տարածքում։ Ժամանակին այն առևտրային քաղաք էր նրանց համար, ովքեր հանդգնում էին անապատի մի ծայրից մյուսն անցնել։ Այսօր արդեն դու կարող ես ճամփորդել այնտեղ, եթե քաջություն ունես, սակայն պետք է զգուշացնել, որ լեգենդի համաձայն՝ քաղաքը բնակեցված է ոգիներով, որոնց չես կարող տեսնել, սակայն որոնք տեսնում են քեզ։

 4  Միերմիր, Շայեր

hobbit

Այս դեպքում թերևս ձեզ փոքր-ինչ կխաբենք, սակայն Միջերկիրը նույնքան երևակայական վայր է, ուր հնարավոր է այցելել իրական կյանքում։ Երևակայական այս երկիրը ստեղծվել է Թոլքինի «Մատանիների տիրակալը» ստեղծագործության մեջ։ Այն առասպելական և կախարդական երկիր է՝ Մորդորի մութ լեռներից մինչև Գոնդորի հարթավայրեր ու հոբիթների խաղաղ բնակավայր Շայեր։ Եվ ինչպես այս ցանկի մյուս վայրերը, դուք կարող եք գնալ ու տեսնել նաև այս վայրը։

Մինչ Նոր Զելանդիան ծառայել է ֆիլմերում Մորդորի, Ռոհանի և Գոնդորի նկարահանումներն իրականացնելու համար, Հոբիթոնն իրականում կարելի է գտնել այստեղ։ Դեռ մինչև ֆիլմի նկարահանումներն այստեղ մի ամբողջ գյուղ կառուցվեց, որը հնարավոր էր այցելել ու տեսնել։ Նույնիսկ շրջագայություններ կան դեպի Շայեր։ Կարող եք գնալ ու տեսնել, թե որտեղ էր ապրում Բիլբոն, քայլել այն ճանապարհներով, որոնցով անցել էր Ֆրոդոն Շայերից մեկնելիս։ Շայեր այցելելուց հետո հնարավոր է այլևս երբեք չցանկանաք տուն վերադառնալ։

 3  Հինդուիստական աստծո թագավորությունը

kingdomofgod

Ռաման հինդուիզմի գլխավոր աստծու մաշկի՝ կապույտ գույն ունեցող ավատարն է։ Դրա ամենահայտնի պատմությունը պատմում է Ռավանայի հետ մարտի մասին, ով Լանկայի՝ բազմաթիվ ձեռքերով ու բազմաթիվ ոտքերով արքան էր և առևանգել էր Ռամայի սիրելի կնոջը՝ Սիտային՝ փակի տակ պահելով նրան։ Ռաման հսկայական կամուրջ կառուցեց և ճանապարհ ընկավ կնոջը վերադարձնելու համար։
Այսօր դուք կարող եք իրականում տեսնել Ռամայի թագավորությունն ու նրա կառուցած կամուրջը։ Լանկան այժմ Շրի Լանկան է, իսկ կամուրջն այժմ հայտնի է որպես Ադամի կամ Ռամայի կամուրջ։ Ժամանակին այն իրենից հսկայական ցամաքային կամուրջ էր ներկայացնում, որը կապում էր Շրի Լանկան ու  Հնդկաստանը, որտեղ էլ գտնվում էր Ռամայի թագավորությունը։ Ռաման Հնդկաստանում գտնվող իրական վայրի թագավոր էր, որն Այոդհյա էր կոչվում։ Դուք կարող եք մի ամբողջ արկածային ճամփորդություն ունենալ՝ սկսելով Հնդկաստանից, անցնելով արքայի կամրջով ու ի վերջո հասնելով Շրի Լանկա։

 2  Դժոխքի դարպասներ

gatesofhell

Սիրելիներին փրկելու, թաքնված գիտելիքներ ձեռք բերելու համար կամ այլ պատճառներով առասպելական հերոսների կողմից անդրաշխարհ ճամփորդելու մասին պատմությունները բազմաթիվ են։ Բոլոր առասպելներում հիշատակություն կա անդրաշխարի դարպասների մասին, և սա այն վայրն է, որտեղից այն կողմ Սատանան ու դևերը սկսում են չարչարել մարդկանց։ Ինչևէ, դժոխքի գրեթե բոլոր այս դարպասներն իրական են, չնայած դրանք, իհարկե, դժոխք չեն տանում։
Դրանցից մեկը Քեյփ Մետապանի քարանձավներն են, որտեղ հունական հերոսներն իջնում էին անդրաշխարհ, մյուսը՝ Հեկլան՝ իռլանդական հրաբուխը, որը համարվում է Հուդա Իսկարիովտացու հավերժական տունը։ Կարելի է նաև գնալ ու տեսնել մայաների՝ անդրաշխարհ տանող Ակտուն Տունիչիլ Մուկնալ քարանձավների սարսափազդու ցանցը։ Դժոխքի դռներն ամենուր են...

 1  Արմագեդոն

Tel_megido

Արմագեդոնը ժամանակների վերջն է, Սատանայի և Աստծո միջև պատերազմը՝ ամբողջ տիեզերքի համար։ Ինչևէ, Աստվածաշնչում Արմագեդոնը հիշատակվում է ոչ թե որպես ճակատամարտ, այլ վայր, որտեղ այն պետք է տեղի ունենա։ Այո՛, Արմագեդոնն իրական  վայր է։ Այն գտվում է Իսրայելում և պահպանվում է որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Այսօր այն հայտնի է որպես Մեգիդո։ Մեգիդոն մի վայր է, որտեղ բնակություն են հաստատել բազմաթիվ մարդիկ, ու տարբեր պատերազմներ են մղվել։ Բարեբախտաբար, դրանցից ոչ մեկն աշխարհի վերջի հետ կապ չի ունեցել։ Հիսուս Քրիստոսի ծնունդի ու խաչելության վայր այցելելուց հետո չմոռանաք այցելել նաև այնտեղ, ուր նա պետք է վերադառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել