Ռուսական լրատվամիջոցները շարունակում են զարմանալ, թե ինչու հայաստանյան թոշակառուների սոցիալական վիճակով և հոսանքի՝ 7 դրամ թանկացման հարցով անհանգիստ են ոչ թե թոշակառուները (որպիսիք իբր չեն եղել Բաղրամյան պողոտայի ցուցարարների շարքերում), այլ երիտասարդությունը (ու այդ ամենի ետևում նրանք հակված են Արևմուտքի ականջները տեսնել ու ֆինանսական աջակցությունը ցուցարարներին): Դե իհարկե կզարմանան. Ռուսաստանում երեխաների 18 տարին լրանալուց հետո ծնողներն այլևս նրանց հետ չեն ապրում, ուր մնաց թե տատու պապերն ապրեն, իսկ Հայաստանն այդ տեսակետից ավանդապաշտ երկիր է, և թոշակառուների հանդեպ ավելի մեծ հարգանք կա, ավելացրած այն, որ շատ ընտանիքներում միակ կայուն եկամուտն ընտանիքի անդամներից որևէ մեկի թոշակն է, քանի որ երկրում աշխատատեղերը կա՛մ կուսակցականացված են, կա՛մ կլանացված: Եվ հետո, եթե անգամ ցուցարարը թոշակառու չէ, ուրեմն պետք է համաձայն լինի, որ ինչ-որ բիբիններ պետական ճանապարհով հավելյալ գումարնե՞ր շորթեն իրենցից: Եվ հետո, դա ի՞նչ եսասիրական մտածելակերպ է, ուրեմն ամեն մեկը պետք է մտածի իր համա՞ր, այդ դեպքում հասարակության առաջընթաց էլ չի լինի: Դա դեռ բավական չէ, անընդհատ գերագնահատում են ռուսական ռազմաբազաների դերը Հայաստանի անվտանգության հարցում: Բարեբախտաբար, առայժմ Պրոկոպենկոն Հայաստանին չի անդրադարձել՝ որպես «մայդանական» ճանապարհով գնացող երկիր: Դե գիտե՞ք, Ռուսաստանում ընդունված է, որ սոցիալական վիճակից անպայման 70-80 տարեկանները բողոքեն՝ կոմունիստական դրոշների ներքո, իսկ քաղաքակիրթ երկրների ցույցերը նրանց համար, հավանաբար, օրինակ չեն ծառայում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/804822966282134
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել