Որքան էլ ասում են, թե կնոջից տարիք չեն հարցնում, բոլորին էլ հետաքրքիր է, թե խնամված ու գեղեցիկ կանայք իրականում քանի տարեկան են։ Հայտնիներից շատերն ավելի երիտասարդ են երևում, շատերն էլ՝ ընդհակառակը՝ երիտասարդ տարիքում չափից ավելի շատ շպար օգտագործելու արդյունքում իրենց տարիքից ավելի մեծ են երևում։ BlogNews.am-ը ներկայացնում է հայ հայտնիների տարիքները, թե նրանցից ով է ավելի մեծ երևում, ով ավելի երիտասարդ՝ որոշիր ինքդ։

Մոդել Աննա Գրիգորյանը, դերասանուհի Անի Երանյանն ու երգչուհի Նարինե Դովլաթյանն այս տարի բոլորում են 24 տարին։ Թեև արտաքնապես նրանք շատ տարբեր են և առաջին հայացքից հասակակից չեն երևում, իրականում բոլորն էլ ծնվել են 1991 թվականին։

Երգչուհիներ Անի Քրիստին, Իվետա Մուկուչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն էլ իրար տարիքակից են. նրանք ծնվել են 1986 թվականին և այս տարի դառնում են 29 տարեկան։

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու երգչուհի Ջուսը ևս հասակակից են. նրանք ծնվել են 1979 թվականին և այս տարի բոլորում են 36 տարին։ Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը նրանցից փոքր է մեկ տարով։ Այս տարի նա դարձավ 35 տարեկան։

 

Դերասանուհի Աննա Էլբակյանը և երգահան Նաիրա Գյուրջինյանն ու երգչուհի Սյուզան Մարգարյանը գրեթե հասակակիցներ են։ Նաիրան և Սյուզանը ծնվել են 1961 թվականին և 54 տարեկան են, Աննան նրանցից 2 տարով փոքր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել