Ուշադրություն
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն։

 

Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 7-ին, 9-11-ին հյուսիսային շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 7-ին էապես չի փոխվի, 8-ին կնվազի 1-2 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա: 
 
 
Երևանում`

Հուլիսի 7-ին, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
 

 
Երևանի հուլիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`     38.50C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`         12.50C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`     24.70C
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել