Tert.am–ը գրում է.

Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև դեռևս լուրջ տարաձայնություններ կան, թեև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնաժամկետը սահմանված է հուլիսի 7-ը:

Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 6-ին հայտնում է ԻՐՆԱ իրանական գործակալությունը` վկայակոչելով  բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին:

Ինչպես նշել է աղբյուրը` կողմերը Վիեննայում անցկացվող բանակցությունների հերթական փուլից հետո լուրջ են տրաադրված, որպեսզի կարգավորեն տարաձայնությունները:

Դիվանագիտական աղբյուրի խոսքով` առաջընթաց բանակցություններում մինչև երկուշաբթի օրվա ավարտը չի ակնկալվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել