Համադասարանցիների թերևս լավագույն հանդիպումը տեղի ունեցավ անցած շաբաթ ԱՄՆ–ում, որտեղ դատական նիստի ժամանակ պարզվեց, որ դատավորն ու կողոպտիչը դասընկերներ են։ Արթուր Բուտ անունով սևամորթ տղամարդը ձերբակալվել էր կողոպուտի, մեքենայի առևանգման, ինչպես նաև ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալու համար։ Դատավոր Մինդի Գրեյզերը դատական լսումներն ավարտելուց հետո տղամարդուն հարցրեց` արդյո՞ք նա Նաուտիլիուս դպրոցի շրջանավարտներից չէ։ Տղամարդու հետագա ռեակցիան մեկնաբանությունների կարիք չունի։

–Նա դպրոցի ամենաբարի երեխան էր, մենք միասին ֆուտբոլ էինք խաղում։ Ինձ միշտ հետաքրքել է, թե ինչ եղավ Ձեզ հետ հետո։ Հուսով եմ` դու կկարողանաք վերադառնալ նախկին բնականոն կյանքին,– ասաց իր դասընկերոջն առաջինը ճանաչած դատավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել