Tert.am–ը գրում է.

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լեգարդը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են հունական պարտքի խնդիրը արտաքին վարկատուներին: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով ՌԴ նախագահի մամլո քարտուղարին:

«Այս խոսակցության նախաձեռնողը Պուտինն էր: Քննարկվել են նախօրեին Հունաստանում կայացած հանրաքվեի համատեքստում  Ռուսաստանի և ԱՄՀ-ի փոխհամագործակցության հարցերը», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով` հունական պարտքի խնդրի օպտիմալ լուծում գտնելու որոնումները կշարունակվեն` հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը:

Պեսկովի հաղորդմամբ` Ռուսաստանի օգնությունը Հունաստանին չի քննարկվել:

Հիշեցնենք, որ հանրաքվեին մասնակցած հույների մեծ մասը «ոչ» է ասել միջազգային վարկատուների առաջարկած պայմաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել