Չգիտեմ՝ էս փողոցային պայքարն ինչքան կշարունակվի ու ուր կհասնի, բայց կարծում եմ՝ լավ կլիներ մարդկանց չհիասթափեցնել: Դա ամենակարևոր նրբությունն ա: Որովհետև դեռ ականատես ենք լինելու աուդիտի արդյունքներին, որոնք, ըստ իս, մեզ համար բացասական արդյունք են ապահովելու: Ու էդ ժամանակ պետք կլինի նորից դուրս գալ փողոց, նույն հավատով ու վճռականությամբ, ինչ ամսի 19-ին: Իսկ ըստ տրամաբանության՝ դա պետք կլինի անել ձմռան ամիսներին: Իսկ ձմռանը, ինչպես հասկանում եք, տասնապատիկ դժվար ա նստացույց անել ու օրեր շարունակ փողոց փակել: Այ էդ ժամանակ կերևան պայքարողն էլ, սելֆի անողն էլ, կենդանի պատն էլ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել