1  Հեմիագնոզիա։ Հեմիագնոզիան նեյրոհոգեբանական տարօրինակ հիվանդություն է, որն առաջանում է ուղեղի կիսագնդերից մեկի խանգարման հետևանքով, ինչի արդյունքում մարդու մոտ աշխարհը միակողմանի է երևում։ Այս հիվանդությամբ տառապող մարդուն եթե խնդրես շրջան նկարել, նա այն կիսատ կնկարի։
Այս տարօրինակ խանգարումը սովորաբար առաջանում է վնասվածքի պատճառով։ Ցավոք, այս հիվանդությունից վերականգնումը սովորաբար բավականին դանդաղ ու երկարատև ջանքեր է պահանջում։

Hemispatial neglect

 2  Քարե մարդու սինդրոմ։ Հիվանդության գիտական անվանումը «Fibrodysplasia ossificans progressiva» է։ Այս հիվանդությունից տառապող մարդկանց մոտ ոսկրային հյուսվածքները սկսում են աճել մկանների, ջլերի ու մյուս կապակցող հյուսվածքների տեղում՝ սահմանափակելով հիվանդի շարժումները, ով ժամանակի ընթացքում ապրող արձանի է վերածվում։ Հիվանդությունը չափազանց հազվադեպ է հանդիպում, դրանից տառապում է ամեն 2 միլիոնից մեկը։ Առաջին անգամ հիվանդությունը գրանցվել է 1692թ.-ին։

Stone Man Syndrome

 3  X-ի սինդրոմ։ Բրուք Գրինբերգը ծնվել է 1993թ.-ին և մահացել 2013թ.-ին։ Մահանալիս Բրուքը 20 տարեկան էր, սակայն փոքրիկ երեխայի տեսք ուներ։ Այն ասես հակածերացման հիվանդություն լինի։ Մինչ այժմ այս հիվանդությամբ տառապողների ընդամենը 6 դեպք է գրանցվել։ Բացի ֆիզիկական աճից՝ հիվանդի մոտ դադարում է նաև մտավոր աճը։ Հետազոտողները նշում են, որ Բրուքի մտավոր կարողությունը համապատասխանել է ինը ամսականից մինչև մեկ տարեկան երեխայի մտավոր կարողությանը։ Մինչ այժմ գիտնականներին չի հաջողվել բացահայտել հիվանդության առաջացման պատճառներն ու բուժման մեթոդները։

Brooke Greenberg(left)

 4  Կապույտ մարդու սինդրոմ։ Այս տարօրինակ խանգարման արդյունքում մարդու մաշկը կապույտ գունավորում է ստանում։ Հիվանդությունն արգարիա կամ արծաթախտ է կոչվում։ Գոյություն ունի նաև մեկ այլ՝ «մեթեմոգլոբինեմիա» կոչվող հազվագյուտ հիվանդությունը, որը հիմնականում ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է, և որն առաջանում է արյան մեջ մեթհեմոգլոբինի չափից մեծ քանակի պատճառով։ Դրա արդյունքում արյան գույնը փոխվում է շագանակագույնի իսկ մաշկը՝ սպիտակից կապույտի։ Հիվանդությունը կարող է հանգեցնել կոմայի և նույնիսկ մահվան։

Paul Karason

 5  Պրոսոպագնոսիա։ Պրոսոպագնոսիայից տառապող անձինք չեն կարողանում տարբերել մարդկանց դեմքերը։ Մնացած բոլոր առումներով նրանց ուղեղն աշխատում է սովորականի պես։ Պրոսոպագնոսիան առաջանում է ուղեղի վնասվածքից կամ արտահայտվում որպես ի ծնե խանգարում։ Այս խանգարումից տառապում է աշխարհի բնակչության մոտ 2.5 տոկոսը։ Բուժման ոչ մի միջոց դեռևս չի հայտնաբերվել։

Prosopagnosia

 6  Հարլեքինի իխտիոզ։ Հիվանդությունը հայտնի է նաև որպես «Հարլեքինի երեխա» և իրենից ներկայացնում է հազվագյուտ գենետիկ խանգարում, որի արդյունքում մարդու մաշկը 10 անգամ ավելի հաստ ու արագ է աճում։
Իխտիոզով հիվանդ երեխայի մարմինը ծածկված է խորը ճաքերով, մաշկի զրահանման, սպիտակ հաստ շերտերով։ Խորը ճաքերը բակտերիաների զարգացման համար հրաշալի միջավայր են ծառայում, իսկ դա կարող է հանգեցնել մահացու վարակների։ Այսօր հիվանդությունը հեշտությամբ կարելի է ախտորոշել 3D ուլտրաձայնային սքանավորման միջոցով։

Harlequin Baby

 7  Այլմոլորակայինի ձեռքի սինդրոմ։ Այլմոլորակայինի ձեռքի սինդրոմը սովորաբար առաջանում է ուղեղի վնասվածքից, վիրահատություններից, կաթվածներից կամ ուղեղի բորբոքումից հետո։ Նյարդաբանական այս հիվանդության արդյունքում մարդու մի ձեռքն անկառավարելի շարժումներ է անում։ Ձեռքը կարող է մարդու կամքից անկախ ինչ-որ առարկաներ վերցնել, և հաճախ հիվանդներն իրենց առողջ ձեռքով փորձում են հետ պահել անկառավարելի ձեռքը։

Alien hand syndrom

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել