Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի Սանդրինգհեմյան նստավայրում գտնվող Սբ. Մարիամ Մագդաղենացու փոքրիկ եկեղեցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ արքայադուստր Շառլոթի մկրտության արարողությունը։
9 շաբաթական փոքրիկ արքայադստերը Հորդանան գետից հատուկ բերված ջրով մկրտել է Քենթերբերիի արքեպիսկոպոսը։
Մկրտության արարողությանը, բացի ծնողներից` Քեմբրիջի դուքս Ուիլյամից և դքսուհի Քեթրինից, ներկա են եղել թագուհի Եղիզաբեթ 2-րդն ու նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, ինչպես նաև ընտանիքի այլ անդամներ։
Չնայած օրն ամբողջությամբ նվիրված էր փոքրիկ արքայադստերը, սակայն նրա ավագ եղբայր արքայազն Ջորջը «գողացել» էր բոլոր հավաքվածների ուշադրությունը՝ իր հմայքով գերելով բոլորին։
Արքայազն Ջորջին հագցրել էին հենց այնպես, ինչպես իր հայրիկին, երբ վերջինս պետք է առաջին անգամ հանդիպեր կրտսեր եղբորը՝ արքայազն Հարրիին։