Couples who have been married for more than 60 years share their secrets to a successful

Սերը պահպանելը շատ ավելի դժվար է, քան կարելի է պատկերացնել, այն մեծ աշխատանք է պահանջում։
Երեք զույգեր, ովքեր միասին են արդեն 60, 65 և, այո՛, 75 տարի, կիսվել են իրենց ամուսնության ու համատեղ կյանքի երկարակեցության գաղտնիքներով՝ նշելով, որ յուրաքանչյուր օր կատարած նվիրվածության փոքրիկ քայլերն են, որ ամենակարևորն են։

Ռոն և Ջուդի Ուաթսոններ

Ջուդի Ուաթսոնն անկեղծանում է, որ յուրաքանչյուր փոքրիկ քայլ, ինչպես մեկ բաժակ թեյը կամ ուտելիքը, որ նա հյուրասիրում է ամուսնուն, վերջինիս կողմից գնահատելն ու նկատելը փոքրիկ, սակայն հզոր քայլ է, որն ազդում է նրանց հարաբերությունների վրա։ Ամուսնու կողմից իր փոքրիկ քայլերի համար գնահատված զգալը մեծ նշանակություն ունի 79-ամյա Ջուդի Ուաթսոնի համար։

Ամեն անգամ, երբ Ռոյի առաջ ուտելիք եմ դնում, նա միշտ ասում է՝ շնորհակալ եմ։
Դա խոսում է այն մասին, որ նա գնահատում է իմ ամեն փոքրիկ քայլը, որ նա այսքան տարի անց չի թերագնահատում դա։

Ջուդին 16 տարեկան էր, երբ հանդիպեց Ռոյին՝ իր ավագ եղբոր ընկերոջը, ով հաճախ էր այցելում իրենց՝ Սիդնեյի հարավ-արևմուտքում գտնվող Քոնդել Պարկ՝ նրանց տան մոտ ցեխոտ ճանապարհին հեծանիվ քշելու համար։

Ես մտածում էի, որ նա բավականին հաճելի արտաքին ունի։ Երբ նա հեծանիվ էր վարում, ես վազում էի իմ ննջարան ու պատուհանից հետևում նրան։

Նրանք ամուսնացան Ջուդիի 19-ամյակին ու տուն կառուցեցին Ջուդիի ծնողների տան կողքին, որտեղ էլ ապրում են մինչ այսօր։

Roy and Judi Watson on their wedding day 60 years ago. Judi and Roy Watson celebrated their 60th anniversary this year.

Ռոյն ու Ջուդին իրենց ամուսնության օրը՝ 60 տարի առաջ - Ռոյն ու Ջուդին իրենց ամուսնության 60-ամյակին։

Համատեղ կյանքի ավելի ուշ տարիներին Ուաթսոնները սկսեցին ճամփորդել միասին՝ համոզված լինելով, որ դա հարաբերությունները փորձելու լավագույն միջոցներից մեկն է։

Նրանք ճանապարհորդել են միասին ամբողջ աշխարհով՝ Պետրայից մինչև Հորդանան ու Զատիկի կղզի, Պերու և Ավստրալիա։

Մենք սիրում ենք միմյանց շատ մոտ լինել։
Իհարկե, միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է անցնում, լինում են վերելքներ ու վայրէջքներ, սակայն դու պարզապես մի կողմ ես քայլում, հաշվում մինչև 10-ը կամ շուտ պառկում քնելու։ Հարաբերություններում դու պետք է շատ բան տաս ու վերցնես։

Ռեյմոնդ և Էդիթ Ռոջերսներ

Իրենց ամուսնության 65-ամյակին 90-ամյա Ռայմոնդն իր 84-ամյա կնոջը՝ Էդիթին, մարգարիտների շարան նվիրեց՝ որպես այն գիշերվա հիշեցում, երբ ավստրալացի նավաստի տղան  Շոտլանդիայում պարի հրավիրեց տեղացի մի գեղեցկուհու՝ նրան խելքահան անելով։

18-ամյակիս ինձ մարգարիտներ էին նվիրել, և դրանք պոկվեցին։ Հատակին ամենուր մարգարիտների հատիկներ էին թափվել, և ավստրալացի այդ տղան ծնկի իջավ՝ դրանք ինձ համար հավաքելու։

Ted and Edith on their wedding day on April 22, 1950.

Զարդեր ստանալը հաճելի է, սակայն Էդիթի համար առավել կարևոր են այն ամենօրյա քայլերը, որ ամուսինը ցույց է տալիս՝ օգնելով նրան, օրինակ, բանջարեղենը մաքրելով, երբ նրա՝ արթրիտով հիվանդ ձեռքերը դժվարանում են դա անել։

Մենք միմյանց ունենք ու երջանկանում ենք՝ մեկս մյուսի համար ինչ-որ բան անելով։
Ամուսնությունը 50-50 հարաբերություն է, դու ուխտ ես անում, հիշում դա ու ապրում դրանով։

Edith, 84, and Ted, 89, still have a strong marriage, 65 years on.

84-ամյա Էդիթն ու 89-ամյա Թեդն ամուր հարաբերություններ ունեն մինչև այժմ, երբ լրացել է նրանց ամուսնության 65-ամյակը։

Զույգը համոզված է, որ երջանիկ կյանքի հիմքը սիրելն ու սիրված լինելն է։

Նրանց համատեղ կյանքը 5 զավակներ, 10 թոռներ, 15 ծոռներ և ծոռան մեկ զավակ է նվիրել նրանց։

Երբ ամուսնանում ես, չես մտածում անցնող տարիների մասին ու հանկարծ տեսնում ես, որ ամուսնացած ես արդեն 65 տարի։

Ալան և Ջոան Ուիլյամսներ

Նրանք ամուսնացած են արդեն 70 տարի, սակայն 92-ամյա Ալան Ուիլյամսը մինչև հիմա ամեն օր ծնկի է իջնում կնոջ առաջ՝ նրան օգնելու կոշիկները հագնել։

Alan and Joan Williams on their wedding day 70 years ago. Alan and Joan Williams have been married for 70 years. Picture: Matt Roberts

Զույգը ծանոթացավ Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ 
Ջոանը երկու տոննայանոց բեռնատար էր վարում ավստրալական կանանց բանակում, երբ զինվորական մոնտաժագործ Ալանը Ջոանի՝ մեքենան վարելու մասին ծաղրական ակնարկ արեց, ինչի համար Ջոանը նրան ջրեց։

Նրանք ամուսնացան դրանից վեց ամիս հետո։ Մեջքի վիրահատության պատճառով այժմ Ջոանը չի կարողանում կռանալ, և Ալանն ուրախությամբ օգնում է կնոջը՝ ամեն օր խնամքով հագցնելով նրա կոշիկներն արդեն 50 տարի։

Alan helps Joan put on her shoes every day. Picture: Matt Roberts/mattrimages.com.au

Զույգը, ով իրենց համատեղ կյանքի ընթացքում երկու որդի է ունեցել, շաբաթը մեկ անգամ միասին ընթրում է դրսում, ամեն ձմեռ հյուսիս է մեկնում՝ արձակուրդները միասին անցկացնելու համար և ակտիվ է հասարակական կյանքում։
Նրանք կատակներ են անում, վիսկի խմում երեկոյան, և ամենակարևորը, ինչպես նշում է Ջոանը.

Մենք ամեն օր գրկախառնվում ու համբուրվում ենք։ Թույլ տվեք ասել, որ դուք դրա կարիքն առավել ունեք, երբ ծերանում եք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել