Այս մեթոդով հնարավոր է պրոբլեմատիկ հատվածները 1 շաբաթում նիհարեցնել 2-3 սմ-ով: 


Եվ այսպես, ձեզ հարկավոր է`

-սննդային պոլէթիլեն

-2-3 ճաշի գդալ մեղր

-մարմնի լոսյոն

-1-2 ճաշի գդալ մանրացրած դարչին

-1-2 ճաշի գդալ բուսայուղ


Մեղրը տաքացրեք մինչև 40 աստիճան, բայց երբեք ոչ ավելի տաք: Դրա մեջ ավելացրեք դարչինն ու բուսայուղը, լավ խառնեք մինչև համասեռ զանգված ստանալը: Քսեք պրոբլեմատիկ հատվածներին ու այն փակեք սննդային պոլիէթիլենով: Թողեք 40 րոպեից մինչև 1 ժամ, ապա լվացեք տաք ջրով: Վերջում քսեք մարմնի լոսյոնը կամ փափկեցնող այլ միջոց, որպեսզի մաշկը չկարմրի:

Այս միջոցը կարելի է օգտագործել շաբաթը 2 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել