Tert.am-ը գրում է.

Էստոնիայում ողբերգական միջադեպ է գրանցվել. փչովի բատուտի վրա թռչկոտող 2 փոքրիկներ մահացել են, ևս 3 երեխա ծանր վիճակում հոսպիտալացվել է:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, երեխաները գտնվել են բատուտի վրա, երբ հանկարծակի քամի է բարձրացել, ու բատուտը մի քանի տասնյակ մետր վեր է հանել: Դրա հետևանքով երեխաները վայր են ընկել ու մահացել:

Աղբյուրը մանրամասնում է, որ մահացած երեխաները տղա ու աղջիկ են` 2007թ. և, համապատասխանաբար, 2009թ.  ծնված:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել