Աշխարհահռչակ մարդիկ զերծ չեն ամեն տեսակ հիվանդություններից ու առողջական խանգարումներից, որոնք կարող էին նրանց թույլ չտալ զբաղվել իրենց սիրելի գործով ու հաջողության հասել։ Ինչևէ, այս հոդվածում ներկայացված հայտնիները հաղթահարել են դժվարին խոչընդոտներն ու այսօր մեզ համար ոգեշնչող օրինակ դարձել։

 7  Ջիմ Քերի

Ջիմ Քերին հայտնի է որպես տաղանդավոր հումորիստ-դերասան, ով տեսախցիկի առաջ կարողանում է զվարճալի դեմքեր ընդունել։ Դժվար է պատկերացնել, որ նա երիտասարդ ժամանակ լուրջ դեպրեսիաներով է տառապել։ Քերին պատմել է, որ անկողնային հիվանդ մայր է ունեցել և ստիպված է եղել զվարճալի դեմքեր ընդունել՝ նրան ծիծաղել ստիպելու համար: Ընտանիքի աղքատությունն ու մոր հիվանդությունը նրա մոտ լուրջ դեպրեսիայի պատճառ էին դարձել։ Բացի այդ, Քերին տառապում էր դիսլեքսիայից։ Նա ընկերներ չուներ դպրոցում ու արդեն հոգնել էր այն փաստից, որ ոչինչ չի հասկանում իր ուսուցիչների ասածից և դուրս եկավ դպրոցից 16 տարեկանում։ Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար էր Ջիմի համար մտավոր հետամնացի համբավով, առանց ընկերների, աղքատության մեջ։ Ինչևէ, Քերին չկոտրվեց կյանքի դժվարություններից ու ոտքի կանգնեց։ Ու չնայած այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնի, սակայն Ջիմն այսօր աշխարհահռչակ հաջողակ ու սիրված դերասան է։

Ես կենտրոնանում եմ կյանքի ցավը մոռանալու վրա։ Մոռացիր ցավը, ծաղրիր ցավին, նվազեցրու այն։ Ծիծաղի՛ր։

 6  Լյուդվիգ վան Բեթհովեն

ludwig van beethoven

Հայտնի կոմպոզիտորը, ով շարունակում էր ստեղծագործել ու նվագել նույնիսկ այն բանից հետո, երբ ամբողջությամբ խուլ էր, ուժի և նպատակասլացության հրաշալի օրինակ է։ Նա ամենահայտնի մարդկանցից մեկն է, ով թույլ չի տվել, որ իր հաշմանդամությունը հետ պահի իրեն սիրելի գործից։ Բացի այդ, Բեթհովենը նույնպես տառապում էր դեպրեսիայով՝ դժվար մանկություն ունենալու ու կյանքում բազմաթիվ հիասթափություններ տեսնելու հետևանքով։ Ինչևէ, նա թույլ չի տվել, որ դեպրեսիան արտահայտվի իր երաժշտության մեջ՝ մարդկությանը թողնելով երաժշտական գանձերի անգին ժառանգություն։

 5  Ֆրանկլին Ռուզվելտ

4. franklin_roosevelt

Ռուզվելտը ԱՄՆ միակ նախագահն է, ով այդ պաշտոնում ընտրվել է չորս անգամ՝ նախագահելով 1933-1945թթ։ Ռուզվելտը լուրջ հիվանդ էր պոլիոմելիտով։ Հիվանդությունը նրա մոտ կաթվածի հանգեցրեց, որը նա փորձում էր հաղթահարել ամբողջ կյանքի ընթացքում։ Իր հասարակական կերպարին նա չափազանց զգուշորեն էր հետևում և հրաժարվում էր անվասայլակով երևալ հասարակությանը՝ ելույթների ժամանակ փորձելով ուղիղ կանգնել և տպավորություն թողնել, որ նրա առողջական վիճակը բարելավվում է, և որ նա ապաքինվում է։

 4  Ագաթա Քրիստի

6.agatha

Ո՞վ կարող էր պատկերացնել, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր ընթերցողների կողմից սիրված գրող Ագաթա Քրիստին դիսլեքսիայով էր տառապում։ Այս խանգարումը կարող էր խանգարել Ագաթային գրել իր գրքերը, սակայն նրա ուժն ու նպատակասլացությունն օգնեցին նրան հաղթահարել խոչնդոտներն ու դառնալ աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը։

 3  Ալբերտ Էյնշտեյն

einstein

Թերևս կզարմանաք՝ հաշմանդամությունը հաղթահարած հայտնիների այս ցանկում տեսնելով Ալբերտ Էյնշտեյնին։ Էյնշտեյնը հիշողության հետ կապված խանգարումներ ուներ, որի պատճառով նա կարող էր մոռանալ այնպիսի պարզ բաներ, ինչպես, օրինակ, տարվա ամիսն էր։ Էյնշտեյնը տառապում էր նաև Ասպերգերի համախտանիշով։ Ինչևէ, նա հանճար էր, և նրա հաշմանդամությունը (որն, ամենայն հավանակությամբ, դիսլեքսիայի տարբերակ էր) չխանգարեց նրա աշխատանքին, որից մենք օգուտներ ենք քաղում մինչև այսօր։

 2  Ալան Շեփարդ

alan sheppard

Ալան Շեփարդն աշխարհի երկրորդ տիեզերագնացն է։ Շեփարդը հաջողությամբ տիեզերագնացի իր կարիերայով էր զբաղվում, երբ նրա մոտ Մենիերի վեգետանյարդային համախտանիշ հայտնաբերվեց՝ ներքին ականջի խանգարում, որով տառապում էր նաև հայտնի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը։ Մենիերի հիվանդությունը սրտխառնոց, գլխապտույտ ու հավասարակշռության կորուստ է առաջացնում, ինչը ենթադրում էր, որ Շեփարդն այլևս չէր կարող տիեզերք թռչել։ Ինչևէ, ինչպես այս ցանկի մյուս անհատները, նա նույնպես թույլ չտվեց, որ նրա հաշմանդամությունը կործանի իր կյանքը։ Մի քանի  տարի անց՝ վիրահատության ենթարկվելուց հետո, նա կրկին կարողացավ վերականգնել տիեզերագնացի իր կարիերան ու տիեզերք թռչել՝ դառնալով տարիքով ամենամեծ տիեզերագնացը, ով նշանակվեց «Apollo 14»-ի հրամանատար։

 1  Շոտլանդիայի Ռոբերտ Բրյուս արքա

Ռոբերտ Առաջինը կառավարել է Շոտլանդիան 1306-1329թթ-ին։ Նա ազգային հերոս է, ով բազմաթիվ ճակատամարտեր է մղել Շոտլանդիայի անկախության համար։ Հայտնի է, որ նա տառապում էր ծանր հիվանդությամբ, որը, դասական պատկերացումների համաձայն, բորոտություն էր։ Ինչևէ, ժամանակակից գիտության համաձայն՝ արքան ոչ թե բորոտությամբ, այլ սիֆիլիսով կամ պսորիազով էր տառապում։ Ինչևէ, Ռոբերտ Առաջինին իր հիվանդությունը չխանգարեց պայքարել ու հասնել երկրի անկախությանը։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել