Ժամանակն իր ծնած հերոսներով գրվող պատմության համար թողնում է իր Իրական դեմքը... Այնպես չի լինում, որ, ասենք, խամ ժողովրդի ծոցից վեր հառնի Լեոնիդ Ազգալդյան, Մովսես Գորգիսյան, Մոնթե, Դուշման Վարդան...
Կարճ ասած, հերոսների ծնունդը տվյալ սերնդի ֆիզիկական, մտավոր ու հոգևոր պաշարների ամփոփագիրն է...
Սերունդը, ճեղքելով ամեն պատ ու պատնեշ, վերցրեց ու Պատերազմ կրեց: Ավելին արեց` Ցեղասպանվածի ու ազգայնացրած խրոնիկ այլ արատների Ոխը լիուլի հանեց, և այս ամենը` տևական դիմացկունությամբ, Գիտակցված գործողություններով ու դև կտրած Ոգով:
Եկանք մեր Օրերին... Պատը միշտ էլ կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ, օրեր առաջ մեծն Սևակին տեղին հիշեց ու վկայակոչեց Վաղինակ Շուշանյանը, և այդուհանդերձ, նալի ու մեխի քաղաքական թանաքով բավականին թույլ գրված ու քաղաքականապես անմշակ այդ տեքստից թամամ չի երևում, թե ինքնակամ վերցրած թայմ-դադարից հետո պատրաստվում են սեփական Ճակատները զոհ բերել պատին, թե, այնուամենայնիվ, պատը քանդելու ձևերը հասկանան, հետ գան...
Երբ Ժամանակը սերնդին պատժում է անհերոս իրականությամբ, ասպարեզն ափեափ տնօրինում են իշխողները... Քանի դեռ Վաղինակի կազդուրման օրերին Պալատը մտածում է սեփական խնդիրների մասին, մինչև որ հանգուցակետին հասցնի Շարժումը... Մնացյալը շարժվում են հոսանքի բերան ընկածի տրամաբանությամբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել