Երազանք ունենալը հրաշալի բան է: Իսկ եթե երազանքն իրականանալի է և անչափ ոգևորիչ, ապա կարող է վարակել շատ մարդկանց ու դարձնել քեզ համախոհ: Այդպիսի մի երազանք այս տղան ունի: Ապրում է Ռուսաստանի փոքրիկ քաղաքներից մեկում ու երազում է լինել Հայաստանում: Պաշտում է Ֆրունզիկ Մկրտչյանին, գիտի նրա բոլոր ֆիլմերը, համոզված է, որ բոլոր հայերն իր սիրած դերասանի նման բարի են ու մտերմիկ: Ծննդյան տարեդարձին Հայաստանի մասին գիրք է նվեր ստացել ու արդեն հասցրել է մանրամասն ուսումնասիրել: Այնպես է ստացվել, որ Վասյան ծնվել է դաունի սինդրոմով և Հայաստան պետք է գա իր մայրիկի հետ, ով նույնպես Հայաստանի սիրահարներից է, հմայված է Սարjանի գույներով ու, իհարկե, Ֆրւնզիկ Մկրտչյանով: Իրենց այդ երազանքով վարակել են նաև Ռուսաստանում բնակվող մի քանի հայեր ու նրանց ի սրտե հրավիրել Հայաստան: Նրանք հատուկ խումբ են բացել ֆեյսբուքում և Վասյայի ու իր մայրիկի` Օլգայի ուղևորության համար գումար են հավաքում: Իրականում, մնացել է հավաքել 50,000 ռուբլիից էլ քիչ, և արդեն սեպտեմբերին նրանք կկարողանան գալ Հայաստան ու այցելել թանգարաններ, վանքեր, ծանոթանալ Ֆրունզիկին այդքան նման հայերին և ուտել իսկական տոլմա: 
Մեր երկիրն այցելելն այս հրաշալի մարդկանց ամենանվիրական երազանքն է: Եկեք միասին այն իրականություն դարձնենք: 
Գումարը հավաքագրում է Svetlana Bagiyan-ը: Խմբին կարող եք միանալ այստեղ` https://www.facebook.com/groups/810073622441864/, իսկ փոխանցման տվյալները սրանք են`
Карта сбербанка: 5469 3800 4092 5124
PayPal: [email protected]
Яндекс-кошелек: 41001424243233
Юнистрим: Багиян Светлана Сергеевна, Москва

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել