Անկախ ամեն ինչից՝ հարկավոր է խրախուսել և ոչ երբեք կոտրել մեր այն երիտասարդությանը, որ այս օրերին հավաքվել է Բաղրամյան պողոտայում: Բայց «Բաղրամյանը» մի տեսակ սպառվել է, հարկավոր է այլ բան մտածել: Երևի մեր հայկական իրողություններից մեկն էլ այն է, որ չենք կարողանում ճիշտ պահին ճիշտ տեղում «ստոպ տալ», անցնել հաջորդ քայլին, որը դառնար քաղաքացիական կամարտահայտման տրամաբանական շարունակություն և չնյարդայնացներ ու հիասթափեցներ հասարակության այն առողջ մասնիկներին, որոնք դեռևս պահպանվում են մեզանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել