Դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել։ BlogNews.am-ի տեղեկությունը հաստատեց Հայկի եղբայրը՝ ռեժիսոր Արման Մարությանը։ Նրանից տեղեկացանք, որ նոր ֆիլմի պատրաստման աշխատանքներն ընթացքի մեջ են, այն մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերին։

«Կարգին» Հայկոն այս անգամ էլ կատակերգություն կներկայացնի։ Բնականաբար, նա իր մասնակցությունը կունենա ֆիլմում, սակայն այլ դերասանների մասնակցության մասին ստեղծագործական կազմն առայժմ չի ցանկանում խոսել։

Տարածված խոսակցությունները, թե նկարահանվում է «Սուպեր մամա 2» ֆիլմը, ըստ Արմանի, չեն համապատասխանում իրականությանը։ «Նոր ֆիլմ նկարահանվում է, սակայն այն «Սուպեր մամայի» շարունակությունը չէ»,- եզրափակեց Արմանը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել