Վերջին օրերին լրատվական դաշտում տեսանելի է այն մոտեցումը, որ գնալով Բաղրամյան պողոտան փակելու որոշումն իմաստազրկվում է: Այս մոտեցումը երկու հիմնական փաստերով է հիմնավորվում:
Առաջին՝ նախագահը, արձագանքելով ցուցարարների պահանջին աուդիտ անցկացնելու մասով, կարևոր քայլ կատարեց ցուցարարների պահանջները բավարարելու հարցում:

Երկրորդ՝ «Ոչ թալանին» նախաձեռնության լիդերների որոշումը՝ հեռանալ Ազատության հրապարակ, ազդանշան եղավ Բաղրամյան պողոտայից ինտելեկտուալ սերուցքի հեռանալու համար:
Եվ եթե ակցիայի սկզբնական շրջանում պողոտան փակ պահելն առանցքային նշանակություն էր ձեռք բերել ցուցարարների կամքն ու մինչև վերջ պայքարն ի ցույց դնելու հարցում, ապա հիմա այն մի տեսակ իմաստազրկվել է:
Պողոտան փակ պահելու լեգիտիմության հիմքերը գնալով խալխլվում են, ինչը ոստիկանության համար հնարավորություն է ստեղծում վերականգնելու երթևեկությունը Բաղրամյան պողոտայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել