Այնպես, ինչպես «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում էին ալարել ու իրենց նեղություն չէին տվել հղիի կերպարին համապատասխան «ատրիբուտներով» ներկայացնել, այնպես էլ «Բախտաբերն» է. մի 5 ամիս կլինի՝ ֆիլմը գնում է, ու սցենարում ներկայացվող գործողություններն էլ մի 6 ամսվա կտրվածքով են, հղի Մարիամին արդեն մի քանի անգամ տարել են գինեկոլոգի մոտ, բայց տեսքից ամենևին չի երևում, որ կերպարն ամենաքիչը 5 ամսվա հղի է: Այդ ընթացքում հերոսուհու հայրը մահացավ՝ աղջկա անհավատարմության լուրն առնելով, ամուսինը գնաց արտասահման բուժման ու հետ եկավ, հետո ծեծ կերավ ու հիմա էլ սցենարով Մոսկվա են ուղարկել, նախկին ընկերոջը մի քանի անգամ ծեծեցին, բայց այդ ընթացքում հղիության ոչ մի նշույլ չի երևում հերոսուհու արտաքինի մեջ, դրա փոխարեն ֆիլմն անվերջ ձգձգում են՝ ամեն սերիայում մի տաս անգամ իրար հարցնելով. «Ո՞նց ես, լավ ե՞ս»: Հիմա էլ 2 գլխավոր հերոսներին սցենարով ուղարկել են մեկին Մոսկվա, մեկին՝ Ամերիկա, էն մեկին էլ իբր թաքցրել են ինչ-որ մեկի տանը, որտեղ չի երևում հերոսը, և անգամ ձայնը չի լսվում... Իսկ ֆիլմը «Հարազատ թշնամուց» «բեթար» հա ձգձգում են ու իրար որպիսությամբ հետաքրքրվում: «Երևի էս ընթացքում գլխավոր հերոսներն իրենց գործերով են զբաղված կամ ուրիշ կինոներում են խաղում»,-նկատում է հեռուստադիտողներից մեկը, որ նաև համոզված էր, որ իբր Ամերիկա գնացած մի առանցքային հերոսն էլ հաստատ Սևան հանգստանալու է գնացել՝ դատելով ցուցադրված կադրերից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել