Նկատե՞լ եք, որ որոշ ժամանակ «ՖԲ-ն երեկ» շարքը չէի գրում: Պատճառը մեկն է՝ ամեն օր պետք է գրեի Բաղրամյանում տեղի ունեցող ակցիայի մասին, իսկ դա հոգնեցուցիչ կլիներ: Հիմա փորձեմ կարճ ներկայացնել պայքարի ողջ ընթացքը:

Մաս առաջին....

Առաջին օրերին Ազատության հրապարակում մարդկանց թվաքանակը քիչ էր, ու ինձ համար այդ ամենը զարմանալի էր: Չէի կարծում, որ ՀՀ-ում այդքան քիչ մարդու համար է թանկանալու լույսը, և մի քանի օր հետո հպարտությամբ շունչ քաշեցի. մարդկանց թիվը մեծացավ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: Մարդիկ արդար պայքարի գնացին:

Ինչո՞ւ Բաղրամյանում այդքան շատ մարդ հավաքվեց: Պատասխանը երևի թե մեկն էր, մարդիկ հոգնել էին Ազատության հրապարակի բեմահարթակից, ու Բաղրամյան փողոցը փակելն ավելի կրեատիվ էր: Դա էլ հենց գրավեց մարդկանց: Ջրցան մեքենան էլ պակաս կրեատիվ նորություն չէր, ու դա էլ ավելի միաբանեց մարդկանց:

Հետո սկսվեցին հումորները՝ Վովա Գասպարյանի արտահայտությունները դարձան ազգային հարստության մի մաս: Բազմաթիվ մեմեր ու հումորային վիդեոներ պատրաստվեցին: Առհասարակ պետք է նշեմ, որ ոստիկանների և մարդկանց փոխհարաբերություններն ամրապնդվեցին:

Հետաքրքիր էր նաև հարսանեկան միջոցառումների մասնակցությունը ցույցերին՝ հարսն ու փեսեն լույսի դեմ պայքարելիս: Իհարկե, եթե նորաստեղծ ընտանիքը չմտածի իր լույսի մասին, հին պատգամավորը հաստատ չի մտածի ու չի մտածի:

Շարունակելի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել