Թուրքիայում պատրաստվում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, փոխանցում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ «նոր ֆիլմով իրենք աշխարհին ցույց են տալու Հայկական հարցի վերաբերյալ «իրականությունը»:
Թուրք պաշտոնյայի այս խոսքերից պարզ է դառնում, որ թուրքերի նկարահանելիք ֆիլմը նրանց ժխտողական կեցվածքի հերթական արտացոլումն է լինելու և կեղծ փաստեր է ներկայացնելու:
Արընչը շեշտել է, որ բացի գեղարվեստական ֆիլմից՝ թուրքերը պատրաստվում են այս թեմայով նաև մի քանի վավերագրական ֆիլմեր նկարահանել: Նա նաև հավելել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են:
Նշեմ, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական կողմի պատվերով Սթիվեն Սփիլբերգը ֆիլմը կնկարահանի, սակայն այդ լուրերը դեռ պաշտոնական հաստատում չեն ստացել:
Նյութի աղբյուր՝ http://gevorgpetrosyan.livejournal.com/221724.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել