Tert.am-ը գրում է.

Նորվեգիայի Էյդսվոլ քաղաքում 92-ամյա կինը փախել է ծերանոցից։ Հաստատության աշխատակիցները ոստիկանություն են դիմել, երբ բուժքույրերը տեսել են կնոջ քայլելու համար նախատեսված սարքն իր տեղում։

Սակայն որոնումները դադարեցվել են, երբ պարզվել է, որ նորվեգուհին կլինիկան լքել է հանուն իր շվեդ ընկերոջ։ Իր 87-ամյա սիրեցյալի հետ կինը մեկնել է Ստոկհոլմ, գրում է Газета-ն։

«Դա իսկապես շատ հուզիչ սիրային պատմություն է»,- պատմել է ծերանոցի ղեկավար Յանկա Հոլսթադը։ Նրա խոսքով՝ կինը ոչ մի անօրինական բան չի արել, սակայն անհագստացրել է անձնակազմին, քանի որ չի հայտնել իր մեկնելու մասին։

Նորվեգուհին ընկերոջ տանն անցկացրել է 10 օր և մտադիր է վերադառնալ հանգստյան օրերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել