Գլադիատորները ստրուկներ էին Հին Հռոմում (մեծ մասամբ՝ ռազմագերիներ, դատապարտված անձինք), ովքեր վարժեցվում էին ամֆիթատրոններում միմյանց (երբեմն՝ գազանների) դեմ զինված մենամարտերի համար։ Հռոմեական գլադիատորները խիստ կենսակերպ էին վարում՝ ժամեր շարունակ ֆիզիկական հոգնեցուցիչ մարզումներ անցկացնելով ու մասնակցելով մենամարտերի, որտեղ կենդանի էր մնում միայն ուժեղագույնը։

Թերևս զարմանալի չէ, եթե ենթադրեք, որ ֆիզիկապես ուժեղ լինելու համար նրանք պետք է որ մսակեր լինեին։ Ինչևէ, ինչպես վկայում են փաստերը, ի տարբերություն ժամանակակից ատլետների՝ սպիտակուցներով հարուստ սննդակարգ օգտագործելու փոխարեն նրանց հաջողվում էր բարդ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հաղթահարել հացահատիկային սննդակարգի շնորհիվ, որն ամբողջացվում էր քացախի և բուսական մոխրի «սպորտային ըմպելիքով»։

Գերմանացի հետազոտողներն ուսումնասիրել են պեղումների արդյունքում հայտնաբերված երկրորդ դարի հնության հռոմեական մասունքների ոսկորների կոլագենները՝ գլադիատորների բուսակերության մասին այս տեսությունների հավաստիությունը հաստատելու համար։

Researchers from the MedUni Vienna examined bones from a 2nd century gladiator cemetery (pictured) in Turkey. Using spectroscopy, stable isotope ratios were investigated in the collagen of the bones, and results show that gladiators mostly ate a vegetarian diet and drank a tonic of ashes as a form of sports drink

Երկրորդ դարի գերեզմանատունն առաջին անգամ հայտնաբերվել էր 1933թ․-ին հռոմեական Եփեսոս քաղաքի տարածքում, որն այժմ գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում։

Այն ժամանակ Եփեսոսը հռոմեական կայսրության՝ նշանակությամբ ու չափերով երկրորդ քաղաքն էր Հռոմից հետո, որի բնակչությունը հասնում էր 200,000-ի։
Սպեկտրասկոպի միջոցով Վիեննայի բժշկական համալսարանի Դատական բժշկության բաժնի հետազոտողներն ուսումնասիրել են մասունքների կայուն իզոտոպների հարաբերակցությունը, այդ թվում ածխածնի, ազոտի և ծծմբի մակարդակները։

Պատմական աղբյուրներն ու հին տեքստերը վկայում են, որ գլադիատորներն իրենց առանձնահատուկ սննդակարգն ունեին, որը կազմված էր լոբուց ու հացահատիկից, իսկ նրանց «Hordearii» կամ «գարի ուտողներ» էին անվանում։

Historic sources and ancient texts report that gladiators had their own diet, comprising of beans and grains, and they have been referred to as ‘hordearii’, or ‘barley eaters’. Their diet also featured oatmeal and dried fruit, and it is believed that they may have been larger than modern-day athletes to protect their bodies

«Գարի ուտողներ» արտահայտությունը կապված է այն փաստի հետ, որ գլադիատորներին, ամենայն հավանականությամբ, ցածրորակ գարի էին տալիս։

Վիեննայի բժշկական համալսարանի կողմից անցկացված հետազոտությունը հաստատել է այս փաստերը։

Դրա համաձայն` ուսումնասիրության ենթարկված անհատների սննդակարգում օգտագործվել են հիմնականում գարի և առանց մսի ուտեստներ։

Պարզ է դարձել, որ բոլոր անհատները բուսական սնունդ են օգտագործել, այդ թվում որպես հիմնական սնունդ՝ ցորենն ու հացահատիկը։ Մինչդեռ մյուսները լոբի են օգտագործել։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ օգտագործվել է քացախի և բուսական մոխրի ըմպելիք՝ նրանց էներգիա հաղորդելու համար։

Բուսական մոխիրն, ամենայն հավանականությամբ, օգտագործվում էր ֆիզիկական աշխատանքից հետո օրգանիզմն ամրացնելու և ոսկորների վերականգնումը խթանելու նպատակով, - բացատրել է հետազոտությունը համակարգող պրոֆեսոր Ֆաբիան Կանցը։

Դա շատ նման է նրան, ինչ մենք անում ենք այսօր, օրինակ՝ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, երբ մենք լուծվող հաբերի տեսքով մագնեզիում և կալցիում ենք օգտագործում։

Կալցիումը կարևոր է ոսկորների վերականգնման համար և սովորաբար պարունակվում է կաթնամթերքի մեջ։

Նրանց սննդակարգում օգտագործվում էր նաև վարսակ և չորացրած մրգեր։ Դրա հետ մեկտեղ համարվում է, որ նրանք շատ ավելի խոշոր էին իրենց մարմնով, քան ժամանակակից ատլետները։

Հետազոտողներն ուսումնասիրել են նաև ոսկորների հանքանյութերի մեջ ստրոնցիումի և կալցիկումի հարաբերակցությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գլադիատորների և սովորական բնակիչների սննդակարգը մեծապես տարբերվել է նրանց ոսկորներում հայտնաբերված ստրոնցիումի քանակով։ 
Ստրոնցիումը ցույց է տալիս կյանքի ընթացքում բուսական զանգվածի ընդունման քանակը, և որքան բարձր է դրա քանակությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ սննդակարգում բացակայել է մսային սննունդը։

Ընդհանուր առմամբ 53 անհատների, այդ թվում՝ 22 գլադիատորների մասունքներ են ուսումնասիրվել։

Արդյունքում պարզ է դարձել, որ նրանց սննդակարգը կազմված էր հիմնականում հացահատիկից ու չէր ներառում մսային կերակուրներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել