-Որտե՞ղ էիք, երբ «Ոչ թալանին» նախաձեռնությունը սկսվեց, և ինչո՞ւ հենց առաջին օրվանից չէիք միանում շարժմանը:
-Շարժումը երբ սկսվեց, Դուք Երևանում էիք, ինչո՞ւ գնացիք արտերկիր` Չեխիա և Լեհաստան, և երբ նկատեցիք, որ այն արդեն համաժողովրդական ալիք է ձեռք բերում, Ձեր ֆեյսբուքյան էջում, «հայրենասիրությունից» տոգորված, ստատուս գրեցիք... ու վերադարձաք Բաղրամյանի հարթակ...
-Ինչո՞վ բացատրել, որ հենց Դուք հայտնվեցիք Բաղրամյանում ընթացող նոր համակարգող խմբի լրատվական հանձնաժողովի կազմում: Միգուցե խոսափողին մոտ ելույթ ունեցողնե՞րն են ավելի հաճախ հայտնվում տեսախցիկների և, դրանից ելնելով, նաև արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում...
-Ինչքան հիշում եմ, մոտ մեկ ամիս առաջ ֆեյսբուքյան դրամահավաք էիք կազմակերպել Ձեր ընկերների շրջանում, արտերկրում` Բելգիական Լյովեն քաղաքում, Ձեր ուսումը շարունակելու համար: Արդյոք զուգահեռներ չե՞ք տեսնում այդ 20 000 եվրոյի (Ձեր ուսման ծախսերը փակելու համար հենց այդքան գումար էր հարկավոր) ու Բաղրամյանի հարթակում կանգնելու և գրանտներ ստանալու մեջ: Չե՞ք կարծում, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, որ անձնական բուրդը խառնում եք պետականի հետ ...
-Չե՞ք կարծում, որ այդ հարթակում Դուք ուրիշների տեղն եք զբաղեցնում, ովքեր ավելի արժանի են և անկեղծ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել