Tert.am-ը գրում է.

Հունահռոմեական ոճի ըմբիշ Ժան Բելենյուկը հայտնել է, որ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իրեն առաջարկել է «սելֆի» անել՝ նոր բնակարան ձեռք բերելուն աջակցելու փոխարեն, գրում է Газета-ն։

«Մեր հմայիչ քաղաքապետի հետ։ Բնակարանի փոխարեն նա ինձ առաջարկեց «սելֆի» անել, դե ես էլ, իհարկե, համաձայնեցի»,- գրել է Բելենյուկն Instagram-ում։

Բելենյուկը բազմիցս բողոքել է Կիևում վատ բնակարանային պայմաններից, իսկ Բաքվում Եվրոպական խաղերի ժամանակ արծաթե մեդալ նվաճելուց հետո դիմել է Կլիչկոյին՝ խնդրելով բնակարան հատկացնել։ 

Բաքվի Եվրոպական խաղերն անցկացվել են հունիսի 12-28-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել