13-ը ինձ համար ուղղակի թիվ է: Սակայն ըստ վարկածների՝ 13-ը համարվում է սարսափելի և չարաբաստիկ թիվ: Այն առանձնապես ատելի է իսլամական աշխարհի համար: Նույնիսկ հաշվելիս ասում են «...տասնմեկ, տասներկու, տսաներեք չէ :), այլ տասնչորս»: Հայտնի է, որ Քրիստոսը 12 աշակերտ ուներ, ինքը 13-րդն էր, այդ պատճառով է, որ մահմեդականներն ատում են 13 թիվը:
13-ը, որքան էլ տարօրինակ է, տհաճ է նաև քրիստոնյաների, հատկապես իտալացիների համար: Դեռևս 1911թ. մի ուսուցչուհի իշխանություններին խնդրել էր իր N13 բնակարանի համարը փոխել, որովհետև համաքաղաքացիները չեն վստահում իրեն ուսուցանելու իրենց երեխաներին:
13-ի «բախտը չի բերել» դեռևս Բաբելոնի ժամանակներից: Այնտեղ սուրբ թիվ էր 12-ը, որը հարմար էր հաշվումներ կատարելու համար, բաժանվում էր 2-ի, 3-ի, 4-ի, 6-ի վրա, հեշտ էր չափումների ժամանակ, օրն ուներ 24 ժամ` 12 կրկնակին, ժամն ուներ 60 րոպե, այսինքն 12-ական րոպե պարունակող 5 մաս, տարին ուներ 12 ամիս...
Իսկ 13-ը ոչ մի թվի վրա չէր բաժանվում, դրա համար համարվեց «դժբախտ» թիվ, հետագայում նաև «սատանայի դյուժին»:

***
Ռուսաստանում ժամանակին եղել է մի միջավայր, որը կոչվել է «ակումբ 13»: Այնտեղ հավաքվում էին կախարդներ և գուշակներ:
ԱՄՆ-ում սկզբնական շրջանում եղել է 13 նահանգ: 13 թիվը ներկայացված է ԱՄՆ-ի զինանշանի վրա: Արծվի գլխամասում կա աստղ՝ բաղկացած 13 աստղերից: Բացի դրանից՝ ձախ թևով արծիվը պահում է 13 նետ, իսկ աջով ձիթենու ճյուղ, որը բաղկացած է 13 տերևներից և 13 հատապտուղներից: Կարմիր և սպիտակ շերտերը Միացյալ Նահանգների դրոշի վրա նույնպես 13-ն են:
«Ուրբաթ 13» ֆիլմը սիրվել է աշխարհում շատերի, ինչպես նաև իմ կողմից: 

***
13-ը շատերի համար երջանիկ թիվ է համարվում:
Աշխարհի շախմատի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլու համար սիրելի էր հենց 13-ը:
-Ես կպատմեմ իմ սիրելի թվի մասին, - մի անգամ ասել է Նոնան, -դա 13-ն է:
Իմ ազգանունը բախկացած է 13 տառից: Բնակվում եմ N13 տանը: Աշխարհի առաջնության իմ առաջին մրցախաղին Թբիլիսիից Մոսկվա մեկնեցի 13-րդ վագոնով, զբաղեցնում էի 13-րդ տեղը: Եվ բոլորովին չզարմացա, երբ հյուրանոցում տեղ ստացա N13 սենյակում:

Մայաների համար 13-ը նույնպես շատ հաջողակ և սուրբ թիվ էր: Իրենց օրացույցը բաղկացած է 13 ամսից: :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել