Tert.am–ը գրում է.

Համաշխարհային ինտերնետային հանրագիտարանը դեմ է հանդես գալիս հանրային վայրերի լուսանկարներն օգտագործելու արգելքին, որը ներկայում քննարկում են ԵՄ իշխանությունները: Газета.Ru-ի փոխանցմամբ Wikipedia-ն հաղորդում է իր էջերից մեկում:

Մինչև վերջերս ԵՄ-ում գործում էր նման լուսանկարների ազատ կիրառման իրավունքը` Freedom of Panorama: Իսկ այժմ ԵՄ-ում քննարկում են այն չեղարկելու հնարավորությունը: Wikipedia-ի համար դա նշանակում է, որ բազմաթիվ հոդվածներ, որոնք տեղադրվել են տարբեր հեղինակների կողմից, կմնան առանց լուսանկարների: Առցանց հանրագիտարանը կոչ է անում դեմ դուրս գալ նման քայլին և դժգոհություն հայտնել Եվրախորհրդարանի անդամներին:

Ներկա պահին նման արգելք գործում  է ԵՄ 5 երկրում միայն: Հիշեցնենք, որ օրերս հաղորդվում էր, որ ԵՄ-ն առաջիկայում կարգելի զբոսաշրջիկներին լուսանկարել հանրային կառույցները և այդ լուսանկարները հրապարակել սոցցանցերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել