Tert.am-ը գրում է.

Մոսկվայում և Պետերբուրգում «Տաշիր» ընկերությունների խմբի «ՌԻՈ» առևտրի կենտրոններից մարդկանց են տարհանում: Ընդ որում` Պետերբուրգում տարհանումն ավարտվել է, իսկ Մոսկվայում դեռ ընթացքի մեջ է:

«Գազետա»-ն մանրամասնում է, որ առևտրի կենտրոններից դուրս են բերվում ինչպես գնորդները, այնպես էլ սպասարկող անձնակազմը: Վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները` լրատվամիջոցը հայտնում է, որ խոսքը 4 առևտրի կենտրոնների մասին է:

Նորից ահազանգեր են ստացվել Սամվել Կարապետյանին պատկանող առևտրի կենտրոններում պայթուցիկների առկայության մասին:

Վերջին մի քանի շաբաթներին արդեն քանիցս ահազանգեր են ստացվել Ռուսաստանում «Տաշիրի» բազմաթիվ առևտրի կենտրոններում պայթուցիկների մասին, ինչի հետևանքով տարհանումներ են իրականացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել