Զարմանալի է, բայց մեր երկրում սոցիալական խնդիրների դեմ բողոքը դրսևորվում է անարդարության դեմ բողոքի պրիզմայով, և անարդարությունը վերածվում է այն կատալիզատորի, որն արագացնում է վաղվա սոցիալական բունտը: Իսկ որ վերջինս վաղ թե ուշ հասունանալու է, դրանում կասկած լինել չի կարող: Չի կարող նման երևույթ չպայթել մի երկրում, որտեղ հասարակության կեսն աղքատ է (30 տոկոս ներկայացնող պաշտոնական վիճակագրությունն ինչպես միշտ կեղծում է), իսկ մի խումբ ընտանիքներ՝ գերհարուստ: Չի կարող նման երևույթ չպայթել մի երկրում, որտեղ հարստությունը ստեղծվում է ոչ թե աշխատանքով, այլ կուտակվում է մի նեղ մասի կողմից մնացածներին դրսից բաժին հասած գումարների ձեռքբերմամբ: Եվ երբ ՀՀԿ-ականները խոսում են, որ Հայաստանում սոցիալական պայթյուն չի կարող տեղի ունենալ, նրանք ընդամենը զբաղվում են շամանիզմով՝ «ասեմ այդպես, որ լինի այդպես»: Իրականում շամանիզմն ավելի լուրջ զբաղմունք է՝ սրանց ոչ հասու: Եվ հոսանքի դեմ պայքարն էլ հենց այն հայելին է, որը ցույց տվեց, որ մեր կյանքի դրվածքի շարունակվելու դեպքում սոցիալական բունտը կդառնա անխուսափելի. մնում է, որ սա ընկալեն այդ մի բուռ հարուստները. չինմաչինցի իմաստուն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել